Մաշտոցն ի¯՞նչ իմանար… Mashtocn inch imanar…? Մեղա¯, մեղա° ԱՐԱՐԱՏԻՆ


Ցանկացած պետության մշակույթի, պատմության ու ազգային ինքնության պահպանման նախապայման է լեզուն: Դարերի հոլովույթում ձուլման բազում վտանգներ հաղթահարած հայ ազգը (բավական է հիշել թեկուզ միայն 451թ.-ը) այժմ կանգնել է նոր, ավելի ցավագին խնդրի առջև£ Ժամանակին գոնե գիտեինք թշնամուն. այն նյութական էր` իր ուղղակի նպատակներով: Գաղտնիք չէ, որ հիմա մարդկությունը, հատկապես համակարգչային տեխնիկական նորամուծությունների շնորհիվ տեղեկացված լինելու և շփվելու գրեթե անսահմանափակ հնարավորություն ունի` հիմնականում օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները (ինտերնետ, բջջային կապ): Մենք նույնպես սկսեցինք նորացնել մեր կյանքը: Այս մի քանի տաղանդավոր միլիոններից և ոչ մեկիս մտքով տարիներ շարունակ չանցավ, թե մեզ ու մեր սերունդներին ինչ մեծ խնդրի առաջ կկանգնեցնի լատինատառ համարժեքների հնարումը մեր ոսկեղենիկ հրաշք Այբուբենի: Եվ քանի որ նոր` անգլերենատառ «այբուբենը» ինքներս ենք հնարել, ուրեմն ուղղագրության կանոններ պետք չեն, շատ գեղեցիկ հայերեն բառերն էլ կփոխարինվեն այլալեզու համարժեքներով, և էլ ի¯նչ ազգային լեզու, ի¯նչ մշակույթ… Բոլորս գրում ենք լատինատառ sms-ներ (նկատեք` մենք էլ գրեցինք), ինչպես նաև` ինտերնետով միմյանց նամակներ ենք ուղարկում և իրար հետ խոսում (գրում) արդեն հարազատ դարձած «այբուբենով»: Եվ մի օր էլ «առաջադեմ» մեկը կասի, որ ինչու գրել մի լեզվով ինտերնետում, իսկ մեկ այլ լեզվով տպագիր կամ ձեռագիր տարբերակներում. եկեք մեկ այբուբենով գրենք, ու գուցե այդ այբուբենը լատինատառը հռչակվի… Այս աղետի պատճառը միայն հայալեզու նմանատիպ համակարգերի բացակայությունը չէ (գոնե ինտերնետում), այլ` ինչպես պարզվեց մեր կողմից անցկացված չորս հարցումների արդյունքում, մենք վախենում ենք հայերեն գրել, քանի որ ցույց կտանք մեր անգրագիտությունը, ինչը վերջին տասնամյակի «նվաճումն» է£ Մի փոքր` ազգի կենսամակարդակի այսպես կոչված եվրոպական արժեքների և շատերի համար չարիք դարձած odnaklassniki.ru-ի ու դրա նման ինտերնետային կայքերի մասին, որոնք ուղղակի հետևանքն են ու շարունակությունը վերևում նշված դժբախտությունների: Անկասկած ազգի ձուլումն ու քաղաքակիրթ բնաջնջումը նրա մշակույթը քայքայելն է: Այդ քաղաքականությունը տարիներ շարունակ գործածվում է մեր երկրի նկատմամբ: Այսպես կոչված զարգացած պետություններն իրենց ամերիկաեվրոպական արժեքներով ու այդ արժեքները մեզ հրամցնելու (ինչո՞ւ չէ` նաև պարտադրելու) բազմաթիվ եղանակներով քայլ առ քայլ հասնում են իրենց ծրագրած «գլոբալիզացիա» կոչվածին: Մշակույթը քայքայելու առաջին նախապայմանը, իհարկե, լեզուն աղավաղելը կամ ոչնչացնելն է£ Բայց` ոչ միայն. լինելով ավանդապաշտ (չգիտես ինչու այդպես է որակվում մեր ծնողներից ստացած բարոյականության խորհուրդները և որոշակի շրջանակներում նույնիսկ բացասաբար են վերաբերվում արդեն ավանդապաշտությանը) անգիտակցորեն նետվեցինք եվրոպական ազատամիտ բարքերի ու կացութաձևերի գիրկը, սկսեցինք հեռուստաե թերը ողողել էրոտիկ տեսահոլովակներով, հագնվել, խոսել ու ապրել անբարոյականի պես, մոռացանք, որ ամուր պետության հիմքը ամուր ընտանիքն է£ Համոզեցին, ու մենք էլ ուզեցինք հավատալ, որ պետք է ամեն ինչից հոտ քաշել. չէ՞ որ կյանքը մեկ անգամ է տրվում: Արդեն խոսեցինք, որ տեղեկատվություն, հատկապես դեռահասները, մեծամասամբ ստանում են ինտերնետի միջոցով, և որոշ ինտերնետային կայքերի միջոցով նրանք հնարավորություն ստացան լատինատառ հայերենով շփվել (ներողություն` այլասերվել) իրական թե վիրտուալ զրուցակիցների հետ, որից արգելված պտղի համ էր գալիս: Հոգևոր արժեքները խաթարող, այլասերության հասնող այսպիսի «ազատամտության» կմղեի՞ն, արդյոք, հիրավի զարգացած ժողովրդավարական ու մարդկային արժեքներ գնահատող պետությունները: Այն էլ` մատաղ սերնդին… Ինչևէ, խայծը կուլ տվինք և հիմա կա odnaklassniki.ru-ի նման կայք ու ՀՀ` 70%-ով զոմբիացած երիտասարդությունը գրում է լատինատառ, թանկարժեք ժամեր մսխում վիրտուալ մոնիտորի առջև, դառնում ծույլ, տկար ու անգրագետ: Այս ամենին էլ եթե ավելացնենք, որ բջջային կապի բաժանորդներս զրկված ենք միմյանց մայրենի լեզվով կարճ հաղորդագրություններ ուղարկելու հնարավորությունից` ազգային կործանման պատկերը կեզրագծվի: Մհեր ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Խմբագրության կողմից. Իհարկե, այս մտահոգությունը դեռևս անլուծելի խնդիր չէ£ Առաջիկա համարներում «Ավանգարդը» կանդրադառնա նաև դրա լուծման ուղիներին£ Եվ, հուսով ենք` պատկան ատյաններն անուշադրության չեն մատնի մեսրոպատառ հայերենը «գլոբալիզացիա» կոչվածի ամենակուլ երախից փրկելու հրամայականը£