Օպերատիվ հավաք


ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մեկնարկեց ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հնգօրյա հավաքը, որին ներգրավված էին ՀՀ պաշտպանության նախարարի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալները, ՊՆ և ԶՈւ ԳՇ վարչությունների, առանձին բաժինների պետերը, բանակային կորպուսների հրամանատարները, ինչպես նաև ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ զորքերի միացյալ հրամանատարության, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարական կազմերը: Հավաքի մասնակիցներին ողջունեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ապա հանդես եկավ «ՀՀ պաշպանական ռազմավարական վերանայման իրականացու մը» թեմայով դասախոսությամբ: Հավաքի մասնակիցներին «Հայաստանի Անվտանգությունը ճգնաժամի պայմաններում» թեմայով դասախոսություն կարդաց նաև ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը և պատասխանեց ներկաներին հարցերին: Դասախոսություններով հանդես եկան նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը և մի շարք վարչությունների, ծառայությունների պետեր: