Պարզաբանում է ՀՀ պաշտպանության նախարարությունը


Ի պատասխան «Ուրբաթ» ակումբում «Բանակի մասնակցությունը մարտի 1-ին» թեմայով Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանությունների, ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է որոշ պարզաբանումներ: Մասնավորապես` «Զինված ուժերի օգտագործման համար հիմք է ծառայել ՀՀ Նախագահի 2008թ. մարտի 1-ի հրամանագիրը` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ` համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերի: ...Զինծառայողների կողմից պետական հատուկ նշանակության օբյեկտների պահպանումը և պահպանվող օբյեկտի վրա բացահայտ հարձակման դեպքում զենքի կիրառումը նույնպես կանոնակարգվում է վերոնշյալ Կանոնագրքի 120-րդ հոդվածի դրույթների համաձայն: Պետական հատուկ նշանակության օբյեկտները պահպանության տակ վերցնելու նպատակով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների տեղաբաշխումը, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանի համաձայն, սկսվել է ժամը 22:25-ից` «Արտակարգ դրություն» հայտարարելու վերաբերյալ ՀՀ Նախագահի հրամանագրի հայտարարումից հետո: Գործողություններում ներգրավվել են բացառապես Երևանի կայազորում ընդգրկված ԶՈՒ ստորաբաժանումները, որոնց ցուցակը հաստատում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը` «ՀՀ ԶՈՒ կայազորային և պահակային ծառայության» Կանոնագրքի 7-րդ հոդվածի համաձայն: Ս.ՇԱՀՍՈՒՎԱՐՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ