Նաև` օդում


Շարժական տեխնոլոգիաների մեր դարում բջջային կապն ու ինտերնետը դեռևս անհասանելի են մնում ինքնաթիռների ուղևորների համար: Պատճառն, իհարկե, ավիաընկերությունների մտավախությունն է` որ էլեկտրոնային սարքերը կարող են ազդել օդանավի վրա: Իռլանդական Ryanair-ը առաջին օդափոխադրողը կլինի, որը կխախտի գործող կարգը: Այս օդընկերության ուղևորները հնարավորություն կունենան օգտվել բջջային կապից և ինտերնետից` հենց թռիչքի ընթացքում (հաղորդել է «ԼվՑպՐՒՈՍր»-ը): Այս հնարավորությունը հաճելի կլինի ուղևորների և օգտակար` ընկերության համար: Լրացուցիչ ծառայությունների դիմաց, բնակաբարար, լրավճարներ են սահմանված. օրինակ, միջազգային օդազանգի 1 րոպեն կարժենա 2,16-4,32 դոլար, իսկ SMS հաղորդագրությունը` 58 ցենտ: