Հույսը նորից Գորբաչովն է


ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Բարաք Օբամային շնորհավորել է նաև ԽՍՀՄ վերջին առաջնորդ Միխայիլ Գորբաչովը: Օբաման, իհարկե, անպատասխան չի թողել այդ շնորհավորանքը և նամակով ոչ միայն շնորհակալություն է հայտնել, այլև` հույս. - …Ես բարձր եմ գնահատում Ձեր խոհունակ ուղերձը: Ես համոզված եմ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են համատեղ գործել խաղաղության ու բարեկամության ոգով` առավել անվտանգ աշխարհ կառուցելու նպատակով: Ես հույս ունեմ աշխատել Ձեզ հետ` իրականացնելու այդ ջանքերը` մեր երկու երկրների միջև լավ հարաբերությունների հաստատմանը նպաստելու ուղղությամբ: Մ. Գորբաչովի հեռագիրն, ի դեպ, ընթերցվել է Մոսկվայի Միջազգային համալսարանում` դասախոսությունների ընթացքում: