1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


Թուրքիայում որոշել են հայ¬թուրքական հարաբերությունները գործնականում ու վերջնականապես սառեցնել: Նախաձեռնությունն ավելի «առարկայական» դարձնելու նպատակով առաջիկայում մրցույթ է հայտարարվելու Կարսում գտնվող հայ¬թուրքական բարեկամության արձանը քանդելու հայտեր ընդունելու համար: Հաղթող շինարարական կազմակերպությունը հինգ օրվա ընթացքում պետք է սկսի ապամոնտաժման աշխատանքները և երկու ամսվա ընթացքում ավարտին հասցնի: Առաջին հայացքից մեզ համար միևնույն է, թե Կարսում կամ հարևան երկրի մեկ այլ քաղաքում չեղած ու գոնե չձևավորված երևույթը խորհրդանշող հուշարձան կլինի՞, թե՞ ոչ: Նույնքան անտարբեր կարելի է լինել թուրքական բոլոր նման կառույցների հանդեպ: Ի վերջո, մենք այս երկրի տարածքում մնացած հայկական հուշարձանախմբերը պահպանելու խնդիրը դեռևս չենք կարողանում լուծել: Ուստիև բոլորովին կարևոր չէ, թե այդպես էլ չկայացած բարեկամության խորհրդանիշի հանդեպ թուրքերն ինչպես կվարվեն: Մանավանդ, որ Կարսում գտնվող հուշարձանն առաջիկայում նույնպես դժվար թե իր բուն իմաստն ու նշանակությունը գտնի. երկու երկրների արտգործնախա րարություններն էլ հայտարարում են, որ հայ¬թուրքական բանակցությունների վերականգնման անհրաժեշտություն չեն տեսնում: