Գյուլը Վաշինգտոնի էմիսա՞րն էր Թեհրանում


ԱՆՑՅԱԼ շաբաթ 4-օրյա պաշտոնական այցով Իրանում էր Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորած բավական ներկայացուցչական պատվիրակությունը: Զարմանալի չէր` հարևան երկրներ են: Վերջին շրջանում, հատկապես Թուրքիայում իսլամիստական ուղղվածության «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո, երկու պետությունների հարաբերությունները արտակարգ ջերմացել են, ինչը առավելաբար տեսանելի է տնտեսության ոլորտում համագործակ ցության մեջ: Այսպես, եթե մինչև 2009 թվականը նրանց առևտրատնտեսակայն շրջանառությունը 5 միլիարդ դոլարի շրջանակներում էր, ապա արդեն 2010-ին հասավ 10 միլիարդի: Այժմ նպատակ ունեն դա էլ եռապատկել և մոտ ապագայում հատել 30 միլիարդի սահմանագիծը: Միայն անցյալ տարի Իրանից Թուրքիա արտահանվող ապրանքների ծավալը (առավելաբար էներգակիրների մատակարարաման տեսքով) երկուսուկես անգամ մեծացել է: Անցյալ տարի իրանցի 2 միլիոն զբոսաշրջիկ հանգստացել է Թուրքիայի ծովափնյա ամառանոցներում: Եթե հաշվարկենք նույնիսկ նվազագույն օգուտը, ապա միայն զբոսաշրջիկները Թուրքիային «պարգևել» են 2 միլիարդ դոլարը գերազանցող գումար: Թուրքական աղբյուրները նաև նշում են, թե անցյալ տարի իրենց երկրում ստեղծված նոր աշխատատեղերի 25 տոկոսը հինվել է իրանական կապիտալի վրա: Կամ, թուրքական տնտեսության ամենատարբեր ոլորտներում Իրանի գործարար շրջանակների ուղղակի ներդրումները կազմել են 4 միլիարդ դոլարից ավելի: Երկու երկրների տնտեսական խորացող համագործակցությունն ամենևին երկրորդական դեր չխաղաց, որ Թեհրանում Աբդուլլահ Գյուլին ընդունեին որպես բարեկամ երկրի ղեկավարի: Իրանի և Թուրքիայի նախագահների tet a tet զրույցից հետո տրված համատեղ մամլո ասուլիսում կողմերը միմյանց հասցեին հաճոյախոսություններ քիչ չշռայլեցին: Ահմադինեջադը, մասնավորապես, շեշտեց, թե - …Երկու երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, տեսակետների համընկնում կա, ինչը կնպաստի տարածաշրջանային համագործակցութ յան հետագա խորացմանը, խաղաղության ու անվտանգության ամրապնդմանը: Իսկ ահա Աբդուլլահ Գյուլը, հավանաբար ջերմ ընդունելությունից անհարկի ոգևորության մեջ ընկնելով, խոսեց «իրանական քաղաքակրթության 10 հազար տարվա պատմության» մասին, որի վերջին երկու հազար տարին` թուրք-իրանականի համատեղությա˜ն: Մեր Հակոբ Պարոնյանը կասեր` «խելքիդ պուտուկը սիրեմ, տեր փաստաբան». ի՞նչ թուրք-իրանական 2 հազար տարվա համատե˜ղ քաղաքակրթության մասին կբարբաջի»: Գյուլը դպրոցում պատմությունից «անբավարա՞ր» է ստացել և կարծում է` ոչ ոք չգիտի՞, որ մեր տարածաշրջանում թուրքերը, որպես ասպատակող ու քոչվոր ցեղախումբ, հայտնվել են լավագույն դեպքում 11-րդ դարում: Եկել են մոնղոլական տափաստաններից, որպես տարերային աղետ ու պատուհաս` մեր տարածաշրջանի ժողովուրդների, այդ թվում իրանցիների գլխին: Իսկ մինչև այստեղ հայտնվելը իրենք իբրև վայրենի ու խաշնարած ցեղախումբ էին ու դեռ նույնիսկ ազգային ինքնագի տակցության էլ չէին հասել: Համենայն դեպս, ոչ այստեղ հայտնվելուց առաջ, ոչ էլ դրանից դարեր հետո թուրքերը նույնիսկ սեփական գիրը չունեին, փոխառան արաբներից, հետո անցան լատինատառ այբուբենի: Իսկ պարսիկները գիր ունեին դեռևս մ.թ.ա. 6-րդ դարում, նրանց գրադարաններում այժմ էլ պահվում են հին պահլավերենով գրված հազարավոր գրավոր հուշարձան ներ, նրանց ժայռերին այժմ էլ մնում են հազարամյակներ առաջ արված սեպագիր արձանագրություններ, որոնց մեջ հայերի ու Հայաստանի մասին հիշատակություններ կան, իսկ ահա թուրքերի մասին, բնականաբար, չէր էլ կարող լինել: Թուրքն այդ երբվանի՞ց է «քաղաքակրթություն» ունեցել: Ընդամենը 1453-ի մայիսի 29-ին նրանց սուլթան Մահմուդ Բ-ն գրավեց հունական Կոստանդնուպոլիսը, վերանվանեց Իսթանբուլ և դարձրեց իր անիծյալ կայսրության մայրաքաղաքը: Քաղաք չունեցող ժողովուրդն ինչպե՞ս կարող էր «քաղաքակրթություն» ստեղծել: Տկլոր, անանցյալ, ավելի ճիշտ` արյունարբու անցյալի համար ներքուստ տառապող բոլոր ժողովուրդներին յուրահատուկ բարդույթ է սա` ուզում են հնավանդ ու քաղաքակի˜րթ երևալ, «ազնվացնե˜լ» իրենց: Ծիծաղելի ջանք է, իհարկե, ամոթալի երևույթ: Բայց առավել ամոթալի է, երբ անանցյալ բարբարոսը փորձում է իր քաղաքակիրթ հարևանի .«ջրերին խառնվել»: Այդ քաղաքակիրթ հարևանն, ինչ խոսք, հենց իր դաստիարակվածության բերումով կարող է և լռել` ինչպես Թեհրանում Գյուլի բարբաջանքը չսելու տվեց Մահմուդ Ահմադինեջադը և հյուրի բերանին չեկավ, թե մեր վերմակը ձեզ վրա մի քաշիր, ամոթ է... Օգտվելով Իրանի նախագահի այս (տվյալ պարագայում, թերևս, անհարկի) նրբանկատությունից, Գյուլը չափն անցավ և փորձեց...խե˜լք սովորեցնել հյուրընկալին: Անդրադառնալով Հյուսիսային Աֆրիկայի և Միջին Արևելքի վերջին շրջանի իրադարձություններին, ակնարկելով հատկապես Եգիպտոսում կատարված դեպքերը, Թուրքիայի նախագահը անհամեստաբար հիշեցրեց… իր իսկ «մարգարեությունը». - Դեռևս 2003-ին Թեհրանում կայացած Իսլամական համաժողովի նիստում ես նշեցի, որ քաղաքական ու տնտեսական պահանջները պետք է համընթաց լինեն բնակչության ցանկություններին, այլապես, եթե երկրի ղեկավարությունն ուշադրություն չդարձնի դրանց, ապա զանգվածներն իրենք այդ պահանջները բավարարելու համար ասպարեզ կիջնեն...