Ասվածն ամենևին «իմաստուն» չէ, պարզունակ միտք է, ոչինչ ավելի:


Բայց ահա հետին թվով «մարգարե» երևալու Գյուլի կեցվածքն առնվազն ամոթալիորեն աչք ծակող էր: Մանավանդ, չպետք է երկրորդական համարել այն հանգաման քը, որ Վաշինգտոնի դուդուկի տակ պարող համաշխարհային լրատվամիջոցների մեծ մասը հաճույքով իրենց լսարաններին էր հրամցնում Թուրքիո նախագահի խոսքի հենց այդ հատվածը` դրա մեջ Իրանում վերջին շրջանում ծավալված հակակառավարական խռովությունների մասին ակնարկ տեսնելով: Գյուլը Թեհրան էր մեկնել, որ տանտիրոջն իր տան մեջ հանդիմանա՞նք ուղղեր: Դա ոչ միայն քաղաքական կուլտուրայի ուղղակի բացակայության նշան էր, այլև շատ էր հիշեցնում Արևմուտքի, հատկապես Թուրքիայի անդրօվկիանոսյան դաշնակից ԱՄՆ-ի քաղաքական պատվերի կատարում: Որովհետև Գյուլի այս ելույթից բառացիորեն մեկ օր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն իսկ հրապարակավ խրախուսել էր իրանական ընդդիմության ընդվզումը կենտրոնական կառավարության դեմ: Ուրեմն, Գյուլը որպես ի՞նչ էր մեկնել Թեհրան: Որպես բարեկամ երկրի ղեկավա՞ր, թե՞ Վաշինգտոնի էմիսար…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ