Վրացական Մուբարաքը Չէ˜, Միխեիլը կարծես` իսկապես հոգնեցրել է Նահանգներին


Արտաքին քաղաքականությունն ուսումնասիրող ամերիկյան փորձագետներին անակնկալի են բերել Թունիսի և Եգիպտոսի իրադարձությունները: Ներկայումս նրանք հետազոտում են իրավիճակն այլ երկրներում, ուր քաղաքացիները զրկված են ժողովրդավարական հիմնական ազատություններից: Այն երկրներում, որտեղ բողոքի խաղաղ երթերն ու ցույցերը, ընդդիմադիր քաղուժերը ճնշումների են ենթարկվում և որտեղ ավիրված է տնտեսությունը, կեղծվում են ընտրությունները, կոռումպացված է դատական համակարգը, իսկ զանգվածային լրատվամիջոցների «բերանը կապված» է: Այս խնդրի առնչությամբ The Notional Interest¬ում (ԱՄՆ) իր նկատառումներն է ներկայացրել Վրաստանի նախկին խորհրդարանական Ծոնթե Բակուրիան. - Այդպիսի պետություններից մեկը Վրաստանն է, որտեղ ԱՄՆ¬ի աջակցությունը վայելող նախագահ Միխեիլ Սահակաշվիլին պետք է անհանգստանա Եգիպտոսի վերջին հեղաշրջումից: Նա և Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը շատ ընդհանրություններ ունեն: Վրաց ընդդիմության առաջնորդ և խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն` այսպես կոչված Վարդերի հեղափոխության ոգեշնչողներից մեկը, ով 2004¬ին իշխանության բերեց Սահակաշվիլիին, նախազգուշացրել է, որ Թբիլիսիի փողոցները կարող են հեղեղվել ժողովրդավարության և իշխանափոխության կրքոտ կոչերով` ինչը տեղի ունեցավ Կահիրեում: Ինչպես ասել է Բուրջանաձեն` «սոցիալական պայթյուն կարող է տեղի ունենալ»: Վրաստանում ուժգնացել է գրաքննությունը: Ինտերնետը և բոլոր զանգվածային լրատվամիջոցները կառավարության ուղղակի հսկողության տակ են: Սովորական երևույթ է դարձել հեռախոսազրույցների ապօրինի լսումները: Սահակաշվիլիի տարօրինակությունը ժողովրդի ցասումն է հարուցում: Նախագահն իր համար միլիոնավոր դոլարանոց պալատ է կառուցել, սեփական ինքնաթիռ է գնել` հատուկ ինքնանետիչով և հիմա իր կնոջ համար պալատական շքեղ համալիր է կառուցում` գմբեթով: Նա ճամփորդում է թիկնապահների բանակով և լիբիական մենիշխան Մուհամար Քադաֆիի պես` ճանաչված է իր «ախորժակով»: Սահակաշվիլիի նախագահական ժամկետը լրանում է 2013¬ին, բայց նա սահմանադրությունն այնպես է փոխել, որ հետագայում կարող է երկիրը կառավարել որպես վարչապետ: Նաև վարձել է Վաշինգտոնի 4 լավագույն լոբբիստական ընկերությունների, որոնցից մեկն իր պատվիրատուներից է համարում Հոսնի Մուբարաքին: Եթե Միացյալ Նահանգներն իսկապես մտադիր է լիաբեռնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` պետք է գնահատի իր դերը Սահակաշվիլիի ավտորիտար վարչակարգին աջակցելիս այն ժամանակ, երբ միապետներն այլևս հարգի չեն: …Սահակաշվիլին խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը ոնց որ թե սխալ քայլ է` Կրեմլի հետ հարաբերությունները բարելավելու և Կովկասում լարվածությունը մեղմելու Օբամայի ցանկության պարագայում: Սահակաշվիլիի հաղթաթուղթը միշտ Պանկիսի կիրճն է, որտեղ տեղակայված են առավել ակտիվ իսլամական գրոհայինները` պատասխանատուները Ռուսաստանի դեմ կատարվող տարբեր ահաբեկչությունների, որոնցից վերջինը մոսկովյան օդանավակայանում գրոհայինի ինքնապայթեցումն էր: Նրան ընդունում են որպես ահաբեկիչների հանդեպ մեղմություն դրսևորող, նրանց չընդհատվող գործունեության լուռ հավանություն տվող մարդ: Սահակաշվիլին, միաժամանակ, միշտ եռանդագին սատարում է բելառուս մենիշխան Ալ. Լուկաշենկոյին և միակ արտասահմանցի ղեկավարն է, ով զանգահարել է Լուկաշենկոյին ու շնորհավորել անցյալ տարի դեկտեմբերին Բելառուսի նախագահական կեղծ ընտրություններում նրա հաղթանակը: Այդ ընտրություններն այնքան խարդախ էին, որ Միացյալ Նահանգներն ու Եվրոպական միությունը խզեցին բոլոր կապերը Բելառուսի հետ: Երբ 2004¬ին իշխանության եկավ Սահակաշիլին, նրա կինը մի ամսագրի տված հարցազրույցում իր ամուսնուն` որպես ուժեղ առաջնորդ, համեմատել է Բերիայի և Ստալինի հետ: Հիրավի, կարելի է հարց բարձրացնել` ռազմական հանցագործության համար Սահակաշվիլիին դատարան կանչելու: Եթե նրան մեղավոր ճանաչեն` անկասկած նա օգնության համար կդիմի ԱՄՆ¬ին: Մինչ այդ, սակայն, կահիրական տենդը կտարածվի: Վրաստանի ժողովուրդների համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Բադրի Մելաձեի խոսքերով` - Վրաստանը չի կարող հավերժորեն հաշտվել անարդարության հետ: