Բեռլուսկոնիին տարիքը կփրկի


Համաշխարհային պատմության մեջ առաջին անգամ երկրի վարչապետը դատական պատասխանատվության կկանչվի` անչափահասների նկատմամբ անբարոյությա նը մասնակից լինելու կասկածանքով: Եթե ամբաստանյալի աթոռին շարքային որևէ քաղաքացի հայտնվեր, դատաքննությունը կարող էր ավարտվել 8 ամսում: Սակայն հաշվի առնելով, որ Բեռլուսկոնին լծակներ ունի` դատը կարող է վերածվել իսկական ճակատամարտի. գրել է ABC¬ն: Հրատարակությունը նշել է, որ եթե Բեռլուսկոնին մեղավոր ճանաչվի, և պատիժ նշանակվի` իտալական օրենքներով նա իր տարիքի բերումով բանտ չի ուղարկվի: Եվ 74¬ամյա վարչապետին անհանգստացնում է միայն այն, որ դատարանը կարող է արգելել իրեն` պետական պաշտոններ վարել: - Վերջին հաշվով Բեռլուսկոնին ձգտում է ժամանակ շահել և հասնել նրան, որ գործը հանձնվի Սահմանադրական դատարան,¬ գրել է թղթակից Անխել Հոմես Ֆրենտեսը: Խորաթափանց լրագրողը նույնիսկ սպասվելիք խուսանավումներն է կանխատեսում: Դիցուք, Սիլվիոն միաժամանակ մշակում է և´ պաշտպանության, և´ քաղաքական հակահարձակման մարտավարություն: Եվ դատական նիստի օրը` ապրիլի 6¬ին, նա կարող է նախարարաց խորհրդի նիստ հրավիրել կամ մեկ այլ կարևոր հանդիպում նշանակել, որպեսզի այդ նիստից բացակայելու հարգելի արդարացում ունենա: Իտալացի վարչապետը ձգտում է դատական գործն այլ ատյան հանձնել այն պնդումներով, թե միլանցի դատավորներն արդարադատությունը կօգտագործեն քաղաքական նպատակներով: Ավելին, նա համոզված է, որ նրանք թշնամաբար են տրամադրված իր հանդեպ: Այդպիսով իրավասությունների բախում է ծագում, որի արդյունքում գործի քննությունը կարող է կասեցվել, և գործը հանձնվել Մոնզայի (որտեղ գտնվում է Բեռլուսկոնիի կալվածքը) դատարան: Բացի այդ, չափից ավելի կնամեծար ու խրախճասեր այս պաշտոնյան պնդում է, թե ժամանակին մարրոկուհի Ռուբիի ձերբակալման առիթով իր կողմից Միլանի կոմիսարիատի վրա թույլ տրված ճնշումն իրականում նպատակ ուներ կանխել միջազգային ամոթալի վեճը. Ռուբին Մուբարաքի ազգականուհին է: Այս առնչությամբ Բեռլուսկոնին հայտարարում է, որ իրեն պետք է դատի Գերագույն դատարանը: Միլանի ատյանն էլ, իր հերթին, համոզված է, որ վարչապետը հորինել է Մուբարաքի հետ Ռուբիի ազգակցական կապը, որպեսզի նրան ազատել դա: Այդպիսի աճապարանքի պատճառը դժվար չէ հասկանալ. թույլ չտալ դատարան կանչել աղջկան, որպեսզի նա էլ չպատմի վարչապետի առանձնատանը տեղի ունեցած խրախճանք ների և ծեր «ասպետի» հետ մտերմիկ հարաբերությունների մասին: Ասում են չէ՞. որքան բարձր է դիրքդ ու ճանաչումդ, այնքան ժուժկալ պետք է լինես: Չէ՞ որ բարձունքից ընկնելը շատ ավելի ցավոտ է` եթե, իհարկե, փրկվես: