ՄԱՈ ՑԶԵ ԴՈՒՆԻ ԿՏԱԿԸ


Երկար ժամանակ Չինաստանում հետաքրքրվում էին «կուլտուրական հեղափոխության» հեղինակ Մաոյի քաղաքական կտակով, որը համարվում էր կորած: Անգամ ոմանք այն միտքն էին հայտնում, թե ազգի առաջնորդն ու ՉԺՀ-ի հիմնադիրը ոչ մի կտակ էլ չի թողել. կոմունիստները նման լուրեր էին տարածում` երկրում մաոյականության ավանդույթները կենսունակ դարձնելու համար: Սակայն վերջերս գտնվել է այդ կտակը, որը խոր հիասթափություն է առաջացրել նրա նախկին զինակիցների և նրա գաղափարներին նվիրվածների շրջանում: Ցզե Դունը իր կտակում քննադատել է կոմունիստական գաղափարախոսությունը, ցույց տվել իր մոլորությունները և կոչ արել մեկ միլիարդից ավելի չինացիներին` ընթանալ կապիտալիզմի ճանապարհով, քանի որ կապիտալիզմի մեջ էր նա տեսնում ազգի գոյության երաշխիքը: