ՈՐՏԵ՞Ղ Է ՊԱՀՈՒՄ ՊՈՒՏԻՆՆ ԻՐ ՄԻԼԻԱՐԴՆԵՐԸ


Չեխական մամուլը սկանդալային հրապարակումներով է հանդես եկել` բացահայտելով Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հարստությունները: Չնայած այն բանին, որ վարչապետը միշտ զգուշացել է գաղտնազերծումներից, այնուհանդերձ որոշ տեղեկություններ թափանցել են մամուլ` այսպիսով պատասխանելով այն հարցին, թե որտեղից այն ահռելի գումարները, որոնք մսխում է ամենահարուստ ռուսներից մեկն արտասահմանյան ուղևորությունների, թանկարժեք ժամացույցների հավաքածուի, Սոչիում կառուցվող հսկայածավալ պալատի և այլ շքեղությունների վրա: Այսպես, դեռևս 2003 թվականին «Սովկոմֆլոտ» ընկերության սեփականատեր Դմիտրի Սկարգան Պուտինին է նվիրել 50 մլն դոլար արժողությամբ հանգստանավ` որպես պարգև այն բանի համար, որպեսզի ազատվի դատական հետապնդումներից: Սև ծովի ափին այժմ Ռուսաստանի վարչապետի համար կառուցվում է 1 մլրդ դոլար արժողությամբ առանձնատուն: Ըստ հրապարակված տեղեկատվության, Պուտինի հարստություններն անցնում են 10 մլրդ դոլարից, որոնք բոլորն էլ ներկայացված են «նյութական» տեսքով. այսինքն` նա գնում է անշարժ գույք, ոսկեղեն, որպեսզի հետո կարողանա պահպանել դրանց արժեքը: Ստացվում է, որ Պուտինը Ռուսաստանի կոռուպցիայի պարագլուխներից մեկն է, գուցե` խոշորագույնը: