ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԲԱԶՄԱԶԱՎԱԿ ՀԱՅՐԸ


Միացյալ Արաբական Էմիրություններում ապրող Դաադ Մուրադ Աբդուլ Ռահմանը աշխարհի ամենաբազմազավակ հայրն է: 66 տարեկան այս մարդն ունի 88 երեխա` 55 տղա և 38 աղջիկ: Ավագ որդին` Թարիդը, 39 տարեկան է, իսկ ամենակրտսերը ծնվել է մի քանի ամիս առաջ: Դաադն ունեցել է 15 կին, իսկ հիմա նրա հարեմում 3 կին են, որոնցից երկուսը հղի են: Ռեկորդակիր հոր ընտանիքն ինտերնացիոնալ է. բացի ԱՄԷ-ից, նրա կանանց մեջ եղել են նաև Հնդկաստանից, Պակիստանից, Իրանից և Բանգլադեշից սերված գեղեցկուհիներ: Այժմ Դաադի մեծ ընտանիքը կազմված է 127 անդամից. ավագ զավակներն իրենց հերոսական հորը թոռներ են պարգևել: Սակայն Դաադը չի պատրաստվում «թոշակի անցնել». նա կամենում է 2015 թվականին իր երեխաների թիվը հասցնել 100-ի, ուստի այժմ նոր ամուսնության նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում. նրա նոր կինը լինելու է 18-ամյա մի հնդկուհի. հարսանիքը տեղի է ունենալու Հնդկաստանի Ջայպուր նահանգում, ուր հարսնացուն իր ամուսնու հետ կծանոթանա միայն հարսանիքից հետո` ինչպես թելադրում են տեղական բարքերը: Դաադը իր երկրի Ազգային հերոս է, ուստի օգտվում է տարբեր զեղչերից, զինվորական թոշակից զատ` պետությունից ստանում է նշանակալի ֆինանսական աջակցություն: Նրա երեխաները նյութական նեղություն չեն կրում: