ԹԱՅԼԱՆԴԱԿԱՆ ՍՈՈՒՍ


Թայլանդցի կանայք իրենց մաշկի թարմությունը պահպանելու համար ժողովրդական դեղամիջոց են հորինել, որի նկատմամբ այժմ մեծ հետաքրքրություն են դրսևորել տեղացի օծանելիքի մասնագետներն ու առևտրականները: Այս դեղամիջոցը, որը կազմված է կովի կաթից և վարդի աղացած թերթիկներից, վերացնում է կնճիռները, մաշկին հաղորդում արտակարգ փափկություն: Ֆրանսիացի օծանելիքագործները ծանոթանալով դեղամիջոցի հետ, կատարել են հետաքրքիր փորձ` նրանք քսուկը հարստացրել են տեղական ժենշենով և քսել 80-ամյա մի կնոջ դեմքին: Այս գործողությունը կրկնել են 15 օր շարունակ: Կնճռապատ կինն ամբողջապես երիտասարդացել է: Այժմ բոլոր օծանելիքագործներն ուզում են պարզել մի գաղտնիք. հատկապես ի՞նչ տեսակի վարդեր են օգտագործում տայլանդցի կանայք, ովքեր չեն ուզում ասել «ֆիրմային գաղտնիքի» մասին: