ԷԼԻԶԱԲԵԹ ԹԵՅԼՈՐԻ ՎԻՃԱԿԸ ԾԱՆՐ Է


Նշանավոր դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը, որը հայ հանդիսատեսի կողմից սիրվեց «Կլեոպատրա» ֆիլմից հետո, օրերս տեղափոխվել է Հոլիվուդի հիվանդանոց: Գերաստղը պատրաստվում էր մասնակցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նվիրված բարեգործական մեծ երեկոյի, որին իր մասնակցությունն էր բերել նաև Բիլ Քլինթոնը, սակայն, ինչպես հաղորդում են լրատվական գործակալությունները, սպիդակիրների համար ահռելի բարեգործությունների հեղինակ հանդիսացող դերասանուհին վատացել է, ինչի հետևանքով էլ հայտնվել է բժիշկների հսկողության ներքո: 78-ամյա հոլիվուդյան գերաստղի վիճակը հիմա կայուն է, սակայն բժիշկները համոզված են, որ նրան երկար կյանք այլևս չի սպասվում: