Բնակարանային մարմաջ


Ամերիկացի բրոքերների տվյալներով` տնտեսական ճգնաժամի սկզբից ի վեր, Նյու¬Յորքում ամենաթանկարժեք բնակմակերեսն անցյալ տարի գնել է Իգոր Կրուտոյը: Նա 557 քառ. մետր տարածքով բնակարան է գնել Նյու¬Յորքի Plaza Hotel համալիրում` ավելի քան 40 մլն դոլար արժողությամբ: Բնակարանի պատուհանները «նայում» են Կենտրոնական զբոսայգուն: Բնակարանային միջնորդները հավաստիացնում են, որ 2003 թ. Ի. Կրուտոյը նույն Նյու¬Յորքում ձեռք է բերել բնակարան` 6,1 միլիոն, իսկ 3 տարի անց ևս մեկը` 7,4 մլն դոլար արժողությամբ: Սակայն 2009¬ին այդ 2 կացարաններն էլ վաճառվել են 20 մլն դոլարով: «MK»¬ի մեր գործընկերները փորձել են ճշգրտել նրա նոր բնակարանի իրական արժեքը, սակայն չի հաջողվել: Բայց փաստ է, որ շոու¬բիզնեսի ներկայացուցիչներից քչերն այս քաղաքում տուն ունեն: Իսկ Կրուտոյն առանձնատուն ունի նաև Մայամիում: Ի դեպ, Նյու¬Յորքի բնակարանը նա գնել է կրտսեր դստեր` Սաշայի համար, որը շուտով դպրոց է հաճախելու: *** Անցյալ տարի նոր բնակմակերես է գնել նաև Ֆիլիպ Կիրկորովը: Իհարկե, ոչ թե Ամերիկայում, այլ Ռուսաստանում: Իր ընտանեկան օջախը համարվող բնակարանը նա վաճառում է 10 մլն դոլարով, սակայն դեռ գնորդ չի գտնվել: Մոսկվայում նա շքեղ այլ բնակարան էլ ունի` Ֆիլիպովսկի նրբանցքում, որի վարկը նոր է մարել: Արտասահմանում նույնպես Ֆիլիպը ճոխ տներ ունի` Բուլղարիայում և Մայամիում: Նա առանձնատուն է երազում նաև օվկիանոսի մյուս ափին, բայց դեռ չի կարող իրեն նման առատաձեռնություն թույլ տալ: Ռուսական էստրադայի լեգենդ համարվող Վալերի Լեոնտևն, իհարկե, կարողանում է պահպանել Մայամիի և Իսպանիայի առանձնատները: Ռուսաստանում նա միայն մեկ բնակարան ունի. բնականաբար` Մոսկվայում: Իսկ Ալլա Պուգաչովան վաճառել է Մայամիի իր բնակարանը: Պատճառը միայն օվկիանոսն ինքնաթիռով հատելու տհաճությունը չէ, այլ` կենցաղային. նրա տան դիմաց նոր շենք են կառուցում, ինչը խաթարել է օվկիանոսի տեսարանը և նվազեցրել Պրիմադոնայի բնակարանի արժեքը: Փոխարենը` նրա դուստրը` Քրիստինա Օրբակայտեն դեռևս չի պատրաստվում հրաժարվել Մայամիի իր բնակարանից: Հատկապես վերջին 4-5 տարիներին Հայաստանում սոցիալական ցանցերի ամենաիսկական բում տեղի ունեցավ` «Odnoklassniki», «Kontakt», «Facebook» և այլն: Սրանց հայ օգտատերերը սկսեցին աճել ու բազմապատկվել օր-օրի: Պատանիների ու երիտասարդների շրջանում կիրառելիության գագաթնակետին հասավ հատկապես «Odno.»¬ն ամեն 2¬րդ կամ 3¬րդ դեռահաս իր «պատվավոր տեղը» զբաղեցրեց այդ ցանցում: Ըստ համապատասխան հետազոտության` մատչելի ու պարզունակ «Odno.»¬ն` 99 %¬ով կիրառում են զանազան բնույթի ծանոթություններ հաստատելու, այլ խոսքով` աղջիկ «խոսացնելու», տղա «հայտնաբերելու» և նման այլ փնտրտուքների նպատակով: Անհասկանալին միայն այն է, թե կայքի «համադասարանցիներ» անվանումն ինչ կապ ունի վերջինիս բուն էության հետ… Պարզ է, որ այս անվանումը խայծ է սրա էությունից անտեղյակ բոլոր նրանց համար, ովքեր կցանկանային կապ հաստատել վաղեմի համադասարանցիների հետ: Մյուս կողմից էլ` բոլորովին չի բացառվում, որ արտերկրում ցանցը կիրառում են ըստ նշանակության: Սակայն հայ երիտասարդների համար այն «մի փոքր» վերարժևորվել է… Այստեղ մի ուշարժան պահ կա. հայկական հոգեկերտվածքի մեջ անձնական բնույթի խոսք-զրույցն ու փոխհարաբերությունները գործնականում կիրառելը մի շարք բարոյահոգեբանական խնդիրների հետ են կապված: Եվ ահա հայտնվում է «Օդնո»¬ն ու լուծում տալիս այս կարգի բոլոր տեսակի հարցերին. «ամոթխած» հայուհիները կերպարանափոխվելով` որոշում են ի ցույց դնել մարմինը մանրակրկիտ ներկայացնող լուսանկարներ և սկսում անկեղծանալ ծանոթ¬անծանոթի հետ: Իսկ հայ տղաներն էլ վիրտուալ շփման պարագայում համարձակության չնչին պակաս անգամ չեն զգում… «Օդնակլասնիկի»¬ի խնդիրն առավել մտահոգիչ չէր լինի, եթե, իհարկե, դրա ներգործությունն այսքանով սահմանափակվեր: Միայն փաստը, որ դրանից օգտվողների շարքում նաև տուժածներ են պատահում, թերևս խոսում է միայն վտանգավորության մասին: Իսկ տուժածներն իրականում շատ են և տարբեր աստիճանների, «օդնո»-ի միջոցով հրահրում են կոնֆլիկտներ, կռիվներ, ի վերջո, այն նաև սպանությունների դրդապատճառ է դարձել: Ըստ երևույթին, կայքի գործածման չափն ու ձևը բանականությամբ վերահսկել անհնար է, ավելին` հենց նա է վերահսկում ուղեղներ` սկզբում բթացնելով, հետո` թմրեցնելով և ի վերջո` կործանելով անգամ: Մասնագետների խոսքով` սոցիալական ցանցերի չափազանց կիրառելու պարագայում` օգտվողն` անկախ իրենից, հոգեբանական կախվածության մեջ է հայտնվում իսկ ցանկացած տիպի կախվածություն արդեն իսկ չարագուշ է: «Օդնո»-ում ձևավորված վիրտուալ ու հիմնականում անորակ հասարակությունը, թերևս, ասվածի վառ ապացույցն է: Նրանց օրվա հիմնական հոգածությունը «դրուժիտ տալն» ու «ընդունելն» է, զբաղվածությունը` համակարգչից կամ բջջայինից կառչած լինելը: Այս ամենն անչափ ցավալի է` եթե մանավանդ, նկատի առնենք, որ նրանք էլ օրինակ են լինելու առավել փոքրերին: «Օդնոկլասնիկներից» երեխաներին զերծ պահելու գործում հիմնական դերակատարությունը թերևս ծնողներինն է. հատկապես նրանց, ովքեր դեռ հնարավորություն ունեն հետ պահելու դեռահասներին` ուղեղներ ճահճացնող այդ ախտից…

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ