ԲՌԱՎՈ´ ՖՐԱՆՍԻԱ. ԱՌԱ˜Ջ, ԵՎՐՈՊԱ...

Հունվարի 24-ին Ֆրանսիայի Սենատը, ձայների մեծամասնությամբ, ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Սրանով այս երկրի վերին պալատն ավարտեց այն յուրատեսակ մարաթոնը, որի սկիզբը դրվել էր 2008 թվականին:

Եթե 19-րդ դարավերջին տեխնիկական այն հնարավորությունները լինեին, որ գործում են այսօր, և հեռարձակվեր Բեռլինի կոնֆերանսը, ապա հազիվ թե այն բուռն հետաքրքրությունը ձևավորվեր, որը մեկ օր առաջ առկա էր Ֆրանսիայի Սենատի նիստի հանդեպ: Նիստ, որն ի սկզբանե կանխորոշված էր դառնալ պատմական: Այդ նիստը պիտի մի նոր էջ բացեր մարդկության պատմության մեջ` ոչ միայն դատապարտելով Ցեղասպանությունը, այլև ընդունելով օրենք` Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Այս օրենքը նաև խթան պիտի հանդիսանար եվրոպական այն երկրների համար, որոնք տակավին չեն ընդունել Ցեղասպանությունը:

Օրինագիծը նպատակ ունի նաև Թուրքիայում մեծացնելու թիվը բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պատմական արդարության վերականգնմամբ` թուրք հասարակությանը տանելու դեպի ինքնամաքրում, դեպի նոր արժեհամակարգերի ընդունում: Իհարկե, սա բավական բարդ ու անգամ անլուծելի խնդիր է նույն այդ հասարակության համար, քանի որ Թուրքիայում ժխտողականությունը վաղուց ի վեր դարձել է պետական քաղաքականություն: Սենատի արդեն նշանավոր դարձած նիստից առաջ թուրք նշանավոր մտավորական Թաներ Աքչամն ասել է.

- Թուրքիայի որդեգրած ժխտման քաղաքականությունը տնտեսական, քաղաքական և ռազմավարական շահի համար հանդուրժող երկրները պետք է հասկանան, որ ժխտումը համակարգ է: