ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ


 

Մեծամասնական ընտրակարգից անսպասելիորեն դժգոհող որոշ կուսակցությունների վերաբերմունքը նորից է փոփոխվել: Հավանաբար իշխանական կուսակցությունների` բոլոր ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու հայտարարություններից ոգևորվելով` դիցուք «Ազատ դեմոկրատները» նույնպես ծրագրել են հանրապետության գրեթե բոլոր ընտրատարածքներում փորձել իրենց բախտը:

Նորաստեղծ այս քաղուժի համագործակցության առաջարկը, սակայն ՀԱԿ-ի սառն ընդունելությանն է արժանացել, ու Կոնգրեսից իրենց նախկին գործընկերներին հասկացրել են, որ անհատ-պատգամավորացուներ առաջադրելիս իրենք ո´չ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներին են հաշվի առնելու, ո´չ նրանց հետ համագործակցության կարիքն ունեն և ոչ էլ նրանց աջակցությունն են ակնկալում:

Ակնհայտորեն ու անսպասելիորեն սառը ցնցուղ ընդունող դեմոկրատներին հիմա այլևս ոչինչ չի մնում, քան համագործության առաջարկը միայն «Ժառանգության» հետ քննարկել, եթե իհարկե Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած քաղմիավորը մեծամասնական ընտրատարածքներում ներկայանալու ցանկություն ունենա: