ՄՈԼՈՐՎԱԾ Է


 

Որոշակի ժամանակով բացակայելուց հետո Հայաստան վերադարձած Արայիկ Հայրապետյանը (ով ամիսներ առաջ անդամագրվել է ՕԵԿ-ին` վերջինիս ցուցակով խորհրդարան անցնելու համար) զարմացել է «Օրինաց երկրի» գրեթե զրոյացած վարկանիշից ու ժամանակ է խնդրել` առաջիկա ընտրություններում իր անելիքը որոշակիացնելու համար:

«Լավանդայի Արայիկը» հավատացած է եղել, թե «Օրինաց երկրի» ցուցակով իրեն կհաջողվի հաջորդ խորհրդարանում տեղ ունենալ, բայց հիմա արդեն մտմտում է որևէ մեծամասնական ընտրատարածքում առաջադրվելու մասին: Ա. Հայրապետյանի համար ամեն ինչ ավելի է բարդացել, երբ պարզել ու հասկացել է, որ մեծամասնական ընտրատարածքներում առաջադրվել պատրաստվող հիմնական թեկնածուներն արդեն հայտնի են, և «ազատ տեղեր» արդեն չկան: