Գրքերի գողությունը կանխվեց


 

Հունվարի 20-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով Տաշիր քաղաքից Վանաձոր են տեղափոխում գողացված գրքեր:

Հունվարի 21-ին, ժամը 00.05-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, «ՎԱԶ-2106ե մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 50-ամյա վարորդին և նրա 3 ուղևորներին: Ավտոմեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել է 5 պարկ, որոնց մեջ կար 176 գիրք:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության Տաշիրի բաժին է ներկայացվել 15-ամյա մի պատանի: Պարզվել է, որ նա հունվարի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, հիշյալ անձանց հետ գրքերը գողացել էր Տաշիր քաղաքի մի առանձնատնից:

Կատարվում է քննություն: