Պատահար Մեղրի-Երևան ճանապարհին


 

Հունվարի 22-ին ոստիկանության Գորիսի բաժին է դիմել 1965 թ. ծնված Արմենակ Մ.-ն և հայտնել, որ գիշերը, ժամը 02.30-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 120-րդ կմ-ին, իրեն պատկանող «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենայի թափքից վայր է ընկել 6.330 կգ կշռով ցինկապատ գալվանական թիթեղ, որը թողել է հիշյալ վայրում, Գորիս քաղաքից վերամբարձ կռունկ բերելու, այն բարձելու և տեղափոխելու նպատակով:

Ժամեր անց Արմենակ Մ.-ն վերադարձել և հայտնաբերել է, որ թիթեղն իր տեղում չէ, այն անհայտ անձանց կողմից բարձվել է «ԶԻԼ-130» մակնիշի բեռնատար ավտոմեքենա և տեղափոխվել անհայտ ուղղությամբ` իրեն պատճառելով 7.000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:

Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գորիս քաղաքում հայտնաբերվել է «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել է նշված ցինկապատ գալվանական թիթեղը:

Վարորդը բերման է ենթարկվել բաժին:

Կատարվում է քննություն: