ԾԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ


 

Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղում երկար ժամանակ է, ինչ անտառահատումներ են իրականացվում: Սակայն ծառահատումների հետ կապված ահազանգ եղավ միայն օրերս` մի խումբ բնապահպանների կողմից: Նրանց տեղեկություններով` Մեծավան համայնքում հատում են սոճիներ: Մեծավանում պարզ դարձավ, որ բնապահպանների ահազանգը ճիշտ է:
Բնակիչները նաև ասել են, որ անտառահատումները տեղի են ունենում երեկոյան ժամերին: Ի դեպ, բոլոր հատված ծառերի կոճղերը համարակալված են եղել, ինչն էլ խոսում է օրինական հատման մասին: Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գրիգոր Հակոբյանը փաստեց, որ անտառահատումներն օրինական են.
- Անտառահատման թույլտվությունը տրված է նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին, որով նախատեսվում է խնամքի և սանիտարական հատումների նպատակով կտրել 260 սոճենի: