ԼԻԴԱ ՆԱՆՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆ ՉԵՆ ԽՈՍՏԱՑԵԼ


 

Օրեր շարունակ Գյումրիում լուրեր էին պտտվում, թե հանրապետության միակ կին մարզպետ եղած Լիդա Նանյանին օրերս նշանակելու են կադաստրի բաժնի պետ: Իբր նրան նման խոստում էր տվել տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:

Սակայն մեզ հետ զրույցում Լիդա Նանյանը հերքեց այդ լուրերը` ասելով, թե ինքը հոգնել է պաշտոններից և այժմ զբաղվում է շինարարական բիզնեսով, ինչն իրեն հաճույք է պատճառում: Ի դեպ, Լ. Նանյանը միաժամանակ ավարտում է Գյումրիում գտնվող իր առանձնատան շինարարական աշխատանքները, որոնք նրանից շատ ժամանակ են խլում...