ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՆՈՐԻՑ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ


 

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ով այս պաշտոնում է գտնվում 12 տարի, օրերս հայտարարել է, որ մտադիր է ՏԻՄ առաջիկա ընտրություններում ևս առաջադրել իր թեկնածությունը: Նա գոհ է քաղաքապետարանի աշխատանքից և ՏԻՄ առաջիկա ընտրությանը մտադիր չէ քաղաքապետի աթոռը զիջել որևէ մեկին.

- Ինչի՞, վա՞տ եմ ղեկավարում, որ չընտրվեմ, - ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Իսկ քաղաքապետարանում ուրախությամբ են արձանագրել, որ 2011 թ. կարիքավորների համար իրենց միջոցներով կառուցել են 52 բնակարան: Այս փաստը մեծ ուրախություն է պարգևել շատ վանաձորցիների, ովքեր նաև կշտամբանքով են խոսում, որ դեռևս 2008-ին քաղաքապետը կառավարությունում հայտարարել էր, թե Վանաձորը բնակարանային խնդիրներ չունի... Պարզվում է, որ ունի...