Պսակադրություն` հանգուցյալի հետ


 

Թաիլանդի բնակիչ Չադիլ Յունյինգի արտասովոր արարքը շատերին զարմացրել ու հակասական տրամադրությունների առիթ է դարձել: Վերջինս պսակադրվել է ավտովթարի զոհ դարձած ընկերուհու հետ: Արարողությանը մահացած հարսնացուին ներկայացրել են ճերմակ զգեստով, հարսնաքողով և ձեռնոցներով:
Դժբախտ պատահարից օրեր առաջ աղջիկն ամուսնության առաջարկ էր արել ընտրյալին, վերջինս, սակայն, մերժել էր նրան` առաջարկելով սպասել: Եվ ահա, որպես մեղքերի քավություն, որոշել էր դիմել այս քայլին` այդ կերպ նաև իրականացնելով աղջկա երազանքը: Արտասովոր սգո հարսանիքը հեռարձակվել է տեղի հեռուստաալիքներով: Իսկ դժբախտ երիտասարդի արարքը ոմանց կողմից որակվել է որպես ինքնագովազդ: