ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ԱՄՆ հայկական լոբբիի հետեւողական գործունությունը եւ իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին, ԱՄՆ հայ համայնքին, Հայ Դատի հանձնախմբին եւ հայաստանահայ այն հատվածին, ովքեր նույնպես հետեւողականորեն պայքարեցին Ռիչարդ Հոգլանդին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակելու դեմ: Սույն անձը հրապարակավ դեմ է արտահայտվել «Հայոց ցեղասպանություն» ձեւակերպմանը ու, նաեւ լինելով միասեռական, անհամապատասխան եւ անցանկալի գործիչ է ՀՀ-ում իր գործունեությունը ծավալելու առումով` ինչպես քաղաքական, այնպես էլ հոգեբարոյական տեսանկյունից: Իհարկե, վտանգը, որ Հոգլանդը կարող է նշանակվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, դեռ առկա է, սակայն կարծում ենք` ԱՄՆ վարչակարգը կհասկանա հարցի լրջությունը եւ այլեւս կհրաժարվի այն արծարծել ու ՀՀ նոր դեսպանի թեկնածու կառաջադրի, ով իր ներկայությամբ չի վիրավորի հայության արժանապատվությունը որեւէ տեսանկյունից: Այսպիսով, ԱՄՆ-ն կհարգի նաեւ հայության շահերը… Ամեն դեպքում մենք պիտի աչալուրջ լինենք, քանզի երեկ Երեւանում կայացած «Հայ-թուրքական տնտեսական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» թեմայով միջազգային գիտաժողովը կայացել է ԱՄՆ իշխանությունների նախաձեռնությամբ, «Հայկական միջազգային տնտեսական խմբի» միջոցով եւ ակներեւ է, որ ԱՄՆ-ն Հայաստանում իսկ դեռեւս առաջնորդվում է թուրքական շահերով: Սա առավել քան տարօրինակ է, քանի որ հստակ միտում ունի սրելու ԵՄ-ՀՀ հարաբերությունները, եւ նշյալ հայկական կազմակերպության գործունեությունը պարզապես կամակատարի քայլ է, որի համար փողն է գերագույն շահը եւ ոչ Հայաստանի ու հայության ճակատագիրը: Այն դեպքում, երբ ԵՄ-ն Թուրքիային ստիպում է կարգավորել Հայաստանի հետ իր խնդիրները, ԱՄՆ-ն հակառակ գործընթացն է կազմակերպում Հայաստանում` փորձելով պարտադրել մեզ մեր շահերից հրաժարում` հանուն սին տնտեսական գաղափարների: Ստացվում է. մենք մեր ձեռքերով պիտի տնտեսական զարգացում ապահովենք Արեւմտյան Հայաստանի տարածքում (ներկայումս` Թուրքիայի կազմում)` այնտեղ բնակության մղելով թուրքերին, որ այլեւս հույս չփայփայենք, թե թուրքերը կհեռանան մեր պատմական հայրենիքից, որտեղից մեծ շահույթներ են ստանալու: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ արժանի լուրջ համազգային հակահարվածի: Մենք հարց ենք ուղղում մեր այն հայրենակիցներին, ում համար այս գիտաժողովը փող աշխատելու միջոց է, ի՞նչ է նշանակում «հայ-թուրքական սահման», եթե սա ՀՀ-Թուրքիա ներկայիս սահմանի մասին է, ապա այդպես էլ ասեք, քանզի հայ-թուրքական սահմանը ամբողջական Հայկական լեռնաշխարհից դուրս է եւ այս ձեւակերպումն իսկ դավադիր քայլ է մեր ապագայի նկատմամբ: Կոչ ենք անում մեր ազգակիցներին, որ որտեղ էլ նրանք գտնվեն. առաջնորդվեն Հայաստանի ամբողջական շահերով եւ հիշեն, որ մի օր լինելու է ՄԵԾ ՏՈՒՆԴԱՐՁ… Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ Հայ Արիական Միաբանության առաջնորդ, հայ ազգային քաղաքական գործիչ