Նոր ծրագրեր, նոր սպասումներ


Ներկայումս ՀՀ-ն հանդիսանում է ոչ միայն այն երկրներից, որտեղից արտագաղթում են այլ երկրներ, այլ նաև երկիր, ուր ներգաղթում են ապաստան հայցողները: Այսօր Հայաստանում փոքր թիվ չեն կազմում պատերազմական արհավիրքներից իրենց խաղաղ և բարեկեցիկ կյանքը վերագտած իրանահայերը (ոչ միայն), որոնց տրվում է երեք ամսով ժամանակավոր կացարան, իսկ շատերն էլ ապրում են վարձով: Նպատակ ունենալով անդրադառնալ ապաստան հայցողներին և նրանց խնդիրներին` փախստականների Դանիական խորհուրդը ՀՀ-ում իրականացնում է մի ծրագիր, որը նպատակ ունի հզորացնել ապաստան հայցողների խնդիրներին և կարիքներին անդրադառնալու կարողությունը` ստեղծելու այնպիսի համակարգ, որը ՀՀ-ում առկա ապաստան հայցողների համար կապահովի սիստեմատիկ և ռազմավարական ազատություն: Այս ծրագիրն իրականացնելու իրավունքը մրցութային կարգով ձեռք բերած երեք հասարակական կազմակերպությունները` Հայկական Կարմիր խաչի, Առաքելություն Հայաստանի և Հայկական Սոցիոլոգիական ասոցիացիայի ներկայացուցիչները նշում են, որ իրենք իրենց ուրույն առաքելությունն ունեն այս ծրագրում: Ըստ բանախոսների, ամենակարևորն այն է, որ առավել ուշադրության կենտրոնում են երեխաները: Նրանց համար ստեղծվում են այնպիսի պայմաններ, որ իրենց օտար չզգան: Իսկ ինչ վերաբերում է բնակարանային խնդրին. Կարմիր խաչ ընկերության, բնակչության տեղաշարժերի ուղղությամբ պատասխանատու Նունե Ասատրյանի հավաստմամբ` - Բնակարանով ապահովելու պարտավորություն ոչ մի պետություն չունի փախստականների նկատմամբ: Ի դեպ, ՀՀ-ը փախստականներին տվել է ապաստան, չի ուղարկում այն երկիրը, որտեղ նա ենթարկվել է հալածանքների: Դա արդեն իսկ միջազգային պարտավորությունները կոնվենցիայի նկատմամբ, որպես կոնվենցիան ստորագրող երկիր, համարվում է կատարած: Մեր ծրագրերը հստակ են: Թե որքանով է հստակ ու համոզիչ ծրագիրը` աշխատանքը ցույց կտա:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ