ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՐԵՄՈՒՏ


2009¬ը, կարծես, բարեբեր չէր քաղաքական այն ուժերի համար, որոնց գործելաոճը դեպքից¬դեպք աղմկարարությամբ ինքնածանուցումն է£ Երկրում հաստատված կայունությունը կուսակցություններից ինքնադրսևորման գործնական քայլեր է պահանջում£ Եվ հասարակությունն էլ արդեն կոնկրետ գործերով է գնահատում գործիչներին ու նրանց ղեկավարած կառույցները£ Բառատարափային աղմկարարությունն, այսինքն, դուրս է մղվում` նսեմանալով հավատ ներշնչող ձեռնարկումների առջև£ Հենց այս առումով մեզանում եղած կուսակցությունները հաշվելիս` մեկ ձեռքի մատներն էլ կարող են շատ թվալ... «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գրանցվել է 5 տարի առաջ, բայց բուռն գործունեությամբ ճանաչումը 2006¬ից է£ - Ինչպիսի՞ն էր անցնող տարին` ԲՀԿ համար£ Կուսակցության անդամներն ու համակիրները ոգևորված պնդում են` - Ձեռքբերումների, հեղինակության աճի ու վստահության ամրապնդման տարի£ Կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ փաստերով է հիմնավորում այդ պնդումը£ Ամենակարևորը` նա չի էլ անդրադառնում հասարակության հետ անմիջականորեն հարաբերվելու լավագույն միջոց դարձած բազմաթիվ ու բազմապիսի այն միջոցառում ներին, որոնք տարբեր վայրերում կազմակերպվում են ԲՀԿ նախաձեռնությամբ ու շատ հաճախ` հենց կուսակցության առաջնորդի մասնակցությամբ£ «Քաղաքականությունը մարդկանց հետ հարաբերվելու արվեստ է» - Որպես կոալիցիոն կառավարության անդամ` ԲՀԿ¬ն բնականաբար լուրջ ներդրում ունեցավ հակաճգնաժամային ծրագրի կազմման գործում` մեր տնտեսությանը սպառնացող խնդիրները կարգավորելու առումով£ Կուսակցական աշխատանքների առումով` տարին բավական արդյունավետ էր «Բարգավաճ Հայաստան»-ի համար£ Կարծում եմ` ամենքին է նկատելի, որ այն հաջողությամբ ամրապնդում է դիրքերը ներհայաստանյան քաղաքական արենայում ու նաև ընդարձակում կապերն արտերկրում£ Անշուշտ, բոլորն են տեղյակ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին այցերից£ Խորվաթիայի նախագահի հրավերով նա եղավ այնտեղ` հետագա համագործակցության ուղիներ նախանշելով£ Ուկրաինայի «Ռեգիոններ» կուսակցության հետ մենք հուշագիր ենք վավերացրել, և վերջերս էլ ԲՀԿ նախագահը հրավիրված էր նրանց համագումարին£ Փոխգործակցում ենք Ռուսաստանի իշխող` «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ, և 3 օր առաջ, անձամբ Գրիզլովի հրավերով Գ. Ծառուկյանը մասնակցեց նրանց համագումարին ու հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնյաների հետ£ Զարգացման լուրջ միտում ունեն մեր սերտ կապերը Չինաստանի միակ (և, իհարկե` իշխող)` կոմկուսի հետ£ Բուլղարիայում ևս բարձրաստիճան պաշտոնյաների հետ պարոն Ծառուկյանի հանդիպումները միջկուսակցական հարաբերությունների ամրապնդման նպատակին ծառայեցին... Այս ամենը փաստում են, որ «Բարգավաճ Հայաստանը», հանձին իր առաջնորդի, շատ ակտիվ, նախաձեռնողական քաղաքականությամբ է զբաղված նաև արտերկրի գործընկերների հետ£ Փորձելով դառնալ արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, կուսակցության նախագահը ստանձնել է միջազգային եվրոպական շարժման բաղկացուցիչ մաս կազմող` Հայաստանի եվրոպական շարժման հովանավորությունը` դառնալով դրա պատվավոր նախագահ£ Մեզ համար, իրոք, կարևոր է եվրոպական միասնական ընտանիքին թե° քաղաքական, թե° տնտեսական ինտեգրումը£ Եվ, կարծում եմ, դա լուրջ քայլ էր` կուսակցության կայացման ու նրա հորիզոնի ընդլայնման տեսանկյունից£ Վստահորեն կարող եմ ասել, որ այսօր քաղդաշտի ամենաազդեցիկ ուժերից մեկն է` թե° դե յուրե, թե° դե ֆակտո£ Մեր մտահոգությունների շրջանակում է կուսակցական կադրերի հերթափոխ պատրաստելու խնդիրը£ Գաղտնիք չէ, որ կուսակցությունները շատ դեպքերում համալրվում են պատահական մարդկանցով, ովքեր ըստ էության նույնիսկ գաղափար չունեն, թե ինչ է քաղուժը, ինչ խնդիրներ է հետապնդում, ինչին է միտված կուսակցության տեսլականը£ Կամ, ընտրությունից¬ընտրություն, այսպես կոչված «լիկրեզներ» (անգրագիտության վերացում¬խմբ.) են անցկացվում` ընտրական հանձնաժողովների անդամների համար, որպեսզի վերջիններս տիրապետեն Ընտրական օրենսգրքի օրենքներին£ Ու պիտի ասեմ, որ դա առանձնապես արդյունավետ չէ£ Այս առումով մենք կարևորում ենք կուսակցական դպրոցների գոյությունը և մարզերում ու մայրաքաղաքում հիմնում ենք այդպիսի հաստատություններ, որոնցում պատրաստվող կադրերն ակտիվորեն ներգրավվելու են քաղաքական գործունեության մեջ£ Հայաստանյան քաղաքական մշակույթում այս ձեռնարկումն իրապես կարելի է նորամուծություն համարել£ Այդպիսով լուրջ հիմքեր ենք ստեղծում` կուսակցությունն ուժեղացնելու, քաղաքական ասպարեզում մեր տեղն ավելի ամրապնդելու£ - Ինչպե՞ս եք գնահատում ներքաղաքական իրավիճակը և տեսնո՞ւմ եք համագործակցության եզրեր, որոնք վերջին հաշվով ոչ թե օտարման, ոչ թե մթնոլորտի անհաշտ թեժացումների, այլ ջանքերի համատեղման կհանգեցնեն` ի նպաստ պետության կայացման£ Առավել ևս` այսօր, երբ ազգովի կանգնած ենք լուրջ մարտահրավերների ու հեռահար խնդիրների լուծման ճանապարհին£ - Դարձյալ վերջերս Բելառուսում տեղի նախագահի հետ Գ. Ծառուկյանի հանդիպման ընթացքում նախանշվեցին տնտեսական գործուն ծրագրեր£ Դրան հաջորդեց բելառուս գործարարների այցը Հայաստան, որի շրջանակներում որոշակիացվեցին ոլորտներ, որտեղ ներդրումներ կկատարվեն£ Հասկանալի է, որ դա լրացուցիչ խթան կլինի մեր երկրի համար£ Ասել է թե` մեր կուսակցության ղեկավարը կուսակցության և ինչու չէ, նաև անձնական կապերն անպայմանորեն փորձում է օգտագործել երկրի տնտեսական հզորացմանը նպաստելու համար, ի շահ Հայաստանի Հանրապետության բարգավաճման ու զարգացման£ Ինչ վերաբերում է քաղաքական իրավիճակին, ապա ԲՀԿ նախընտրական ծրագրում հատուկ նշված է, որ կուսակցությունը քաղաքական և քաղաքացիական հանդուրժո ղականություն քարոզող քաղուժ է£ Ի սկզբանե ու միշտ մենք հանդես ենք եկել հենց այդ դիրքերից և կողմնակից ենք ձևավորել քաղաքական նոր մշակույթ, որտեղ չպետք է լինեն բարիկադներ, որտեղ ընտրությունները չպետք է վերածվեն առճակատումների£ Պիտի հիշեցնեմ, որ տխրահռչակ Մարտի 1¬ից առաջ էլ մեր կուսակցությունը հանդուրժո ղականության կոչ էր անում` ասելով, որ չկան խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծել միասնական օրակարգով£ Հիշո՞ւմ եք` որոշ գործիչներ մեզ մեղադրեցին, թե ԲՀԿ¬ն խաղաղության աղավնու դեր է ստանձնել£ Սակայն ժամանակը և ցավալի իրադարձությունը փաստեցին մեր իրավացիությունը£ Իսկապես, տեսականորեն, թե գործնականում չեն կարող լինել խաղաղ լուծում չունեցող խնդիրներ£ Այս տեսակետի կողմնակիցն էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով Հանրապետության հրապարակում հնչեցրած իր հետընտրական ելույթով բոլորին միասնականության, մեր վաղվա օրը միասնաբար կերտելու կոչ արեց£ Ցավոք` այն ժամանակ այդ կոչն անարձագանք մնաց£ Չգիտեմ` ով ինչպես է մեկնաբանում Լևոն Տեր¬Պետրոսյանի ելույթը, բայց այնտեղ ևս ես բավական դրական ազդակներ նկատեցի առ այն, որ արմատական ընդդիմությունն ի վերջո հասկացավ` առճակատումը (մանավանդ` ինքնանպատակ) որևէ դրական արդյունքի չի կարող հանգեցնել£ Ճիշտը հիմնակառույց բոլոր` այդ թվում և° ցավոտ, և° առաջին հայացքից անլուծելի թվացող հարցերը համատեղ քննարկելն է£ - Այսինքն, եթե հակիրճ` քաղաքակիրթ մրցակցություն, այլ ոչ թե ամբոխավար հակամարտություն£ - Այո°£ Այլ խնդիր է, որ մեզանում մրցակցությունը հաճախ ընկալվում է առճակատում, պատերազմ, բարիկադ£ - ԲՀԿ վերաբերմունքը` վերջին ամիսներին Հայաստանն ու Սփյուռքը փոթորկած հայ¬թուրքական առնչությամբ£ - Նախընտրական մեր ծրագրում հստակորեն նշված է, որ ԲՀԿ¬ն կողմ է բոլոր հարևանների հետ բարիդրացիական ու բնականոն հարաբերությունների հաստատմանը£ Թուրքիայի առնչությամբ էլ որոշակիորեն նշվում է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետք է մնա մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություն ներից և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից մեկը£ Ստորագրված արձանագրություններում մեր պետական, ազգային գերակա շահերը ոտնահարող որևէ դրույթ չկա£ Վառ կամ կիսավառ հոռետեսական երևակայություն գործի դնելիս` ամեն տեսակի ենթատեքստեր կարելի է հորինել£Բայց պետք է իրատես լինենք և ճիշտ ընկալենք իրականությունը£ 1993¬ին Թուրքիան միակողմանի փակեց Հայաստանի հետ սահմանը և այս ողջ ընթացքում դրա վերացման ու բնականոն հարաբերություններ հաստատելու համար մերժելի նախապայմաններ էր առաջարկում£ Այսօր նույն Թուրքիան գնում է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման, ինչը պնդում են նաև միջնորդ ու հզոր տերությունների, Եվրամիության ներկայացուցիչները£ Իսկ թե թուրք պաշտոնյաներն ինչ հայտարարություններ կանեն` տարբեր լսարանների, Ադրբեջանի լսելիքը շոյելու համար կամ իրենց ներքին խնդիրներից ելնելով` դա մեզ չպետք է մտահոգի. համենայն դեպս` այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի հետ պաշտոնական բանակցությունների ու պաշտոնական երկխոսության ընթացքում նախապայման չի առաջադրվել: Հասկանալի է նաև, որ Թուրքիան ազատ չէ իր գործողություններում, և բնական է, որ Հայաստանը որևէ նախապայման չի ընդունի: Ինձ փոքր-ինչ զարմացնում են հնչող սուր արձագանքները: Ամեն ինչ շատ ավելի հստակ է. կլինե՞ն նախապայմաններ կամ թելադրանքներ` Հայաստանը կհեռանա բանակցությունների սեղանից: - Հնարավորինս հակիրճ ներկայացրեք, խնդրում եմ, ԲՀԿ տնօրինած ոլորտներում արձանագրված հաջողություններն ու անելիքները: - Կուսակցությունը ստանձնել է Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական, Սպորտի և երիտասարդության, Քաղաքաշինության նախարարությունների գործունեութ յան պատասխանատվությունը: Հաջողություններն ակնհայտ են և, կարծում եմ` տեսանելի են բոլորին: Հարություն Քուշկյանն ապացուցեց, որ փայլուն ղեկավար է և լավագույնս տիրապետում է առողջապահության համակարգին: Եվ թե° ծննդօգնության բնագավառում իրականացված, թե° այժմ արդեն բժշկական ապահովագրության ոլորտում ներդրվող` բարեփոխումները էապես բարենորոգելու են ողջ համակարգը: Սա արդեն ղեկավարի պրոֆեսիոնալիզմի լավագույն վկայությունն է: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության (նախարար` Արմեն Գրիգորյան) արձանագրած մեծագույն հաջողությունը մեր մարզիկների հաղթանակներն են` միջազգային մրցասպարեզներում: - Իսկապես` նոր մակարդակի բարձրացած մեր սպորտը, խոսքս օլիմպիական մարզաձևերի մասին է` հիրավի բոլորիս հպարտությունն է: - Այո, պարզապես անկարելի է չտեսնել, թե ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով այսօր ինչ առաջընթաց է ապրում սպորտը Հայաստանում: Իսկ դա, վերջին հաշվով, նաև երկրի այցեքարտ է, ու շատ դեպքերում մեր պետությունը ճանաչելի է դառնում հենց իր մարզական նվաճումներով: Ծավալուն աշխատանքներ են տարվում քաղաքաշինության (նախարար` Վարդան Վարդանյան), մասնավորապես` դպրոցաշինության ոլորտում: Բազմաթիվ կիսակառույց ներ (հատկապես` դպրոցներ), որոնք կարծես մոռացության էին մատնվել, 2010-ին, կարծում եմ` շեն ու նորոգ կհանձնվեն շահագործման: Որոշակի աշխատանքներ կատարվեցին սոցիալական բնագավառում: Տեղյակ եք արդեն` նախարարն իր դիմումով հեռացավ պաշտոնից, բայց վստահ եմ, որ նրան փոխարինողը` Մխիթար Մնացականյանը, այս ոլորտում ունեցած իր մեծ փորձը կծառայեցնի ի նպաստ համակարգի բարգավաճման: - Ազգային նկարագրի պահպանման ուղղությամբ, անշուշտ, նույնպես ունեք մտահոգություններ: - Առանց քաղաքակիրթ աշխարհի հետ ինտեգրման, պարզապես շնչահեղձ կլինի ամեն ազգ, պետություն ու ժողովուրդ: Բայց դրան զուգընթաց պարտավոր ենք պահպանել մեր ինքնությունը, ազգային դիմագիծը: Դա ևս մեր կուսակցության ծրագրի առանցքային կետերից մեկն է: Երևի տեղյակ եք, որ ԲՀԿ-ն ստեղծել է «Հեռանկար» ծրագիրը (գլխավորում է նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը), որը ֆինանսավորվում է «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով: Երիտասարդական այն նախաձեռնութ յունները, որոնք միտված են ապագային և ազգայինը պահպանելու նպատակաուղղում ունեն` անուշադրության չեն մատնվում: - Դժվար է, իհարկե, ղեկավարի մասին կարծիք հայտնելը, բայց հետաքրքիր է նրա հետ ի մոտ առնչվողի տեսակետը` ինչո՞վ է Գագիկ Ծառուկյան-ղեկավարն առանձնանում մյուս կուսակցապետերից և ուրիշ գործիչներից: - Նախ և առաջ այն մեծ առավելությամբ, որ կարողանում է լսել: Շատ կարևոր է, երբ մարդը, մանավանդ` բազմազբաղ ղեկավարը, ունի անչափ կարևոր այդ ունակությունը: Էական չէ` ասելիքդ ընդունելի՞ է իր համար, թե` ոչ. նա հնարավորություն է տալիս, նույնիսկ պահանջում է ազատ արտահայտվել: Վերաբերմունք, որը տրամադրում ու պարտավորեցնում է լինել անկեղծ, անկաշկանդ: Պիտի առանձնացնեմ նաև ճիշտ գնահատելու նրա ունակությունը: Ոմանց կարող է թվալ, թե ղեկավարի վստահությունը կարելի է շահել` նրան հաճոյախոսություններ շռայլելով, նկատվող կամ նույնիսկ թվացյալ թերությունները թաքցնելով: Պարոն Ծառուկյանի պարագայում այդպես չէ. այդ կերպ նրա վստահությունը չես շահի: Գնահատման նրա միակ չափանիշը կատարված աշխատանքն է` իր իսկ կարգախոսի համաձայն` «Գործո°վ, այլ ոչ` խոսքով»: Նրա հետ նույնիսկ հպանցիկ շփվողներն էլ միանգամից զգում են, որ սիրում է մարդկանց և իր նկարագրով ազգային է: Մարդ արարածին չսիրողը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, որը մարդկանց հետ հարաբերվելու արվեստ է: Հենց այս առանձնահատկությամբ էլ Գագիկ Ծառուկյանը շահեկանորեն տարբերվում է շատ-շատերից. նա ինքն է ձգտում հարաբերվել մարդկանց հետ, այլ ոչ թե խուսափում է շփումներից:

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ