ՄԵԶ ԱՅՍՊԵՍ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ 


Ֆրանց Վերֆել

Հայաստանը քաղաքակրթության օրրան է, Հին աշխարհի առաջատար և զարգացած երկրներից մեկը:

Դենիս Դավիդով

Բավական է կանչել հարյուր հայի և նրանք կջախջախեն թշնամուն:

Թուրք գեներալը հայ զինվորների մասին

Ղարաքիլիսայի ճակատամարտը ժամանակակից պատերազմի պատմության մեջ հազվադեպ կռիվ էր, որտեղ հայերը ապացուցեցին, որ կարող են լինել լավագույն զինվորներ:

Պրոկոպի Կեսարիացի

Մինչ 474 թվականը Հռոմեացի կայսրերը թիկնապահներ ընտրելիս նախապատվությունը տալիս էին հայերին` հաշվի առնելով մարդկանց արժանապատվությունները:

Հովհան Պողոս II, 1978 - 2005

Զոհաբերությունը հայերի պատմության անքակտելի մասն է կազմում... Սպասում եմ այն օրվան, երբ կհամբուրեմ հազարավոր նահատակների արյունով ջերմացած հայոց հողը...

Հայոց ցեղասպանությունը սկիզբն էր դրան հաջորդող զարհուրանքների, երկու համաշխարհային պատերազմների, բազում տարածաշրջանային բախումների, մարդկանց ոչնչացման համար ստեղծված խմբերի, որի արդյունքում հազարավոր հավատացյալներ զոհվեցին...

Օսիպ Մանդելշտամ

Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ:

Լուի Արագոն

Հայ ժողովրդի տառապանքների նկարագրության համար ֆրանսիացի գրողները քիչ թանաք ու թուղթ չեն ծախսել, բայց հայ ժողովուրդը թանաքի փոխարեն իր արյունն է տվել Ֆրանսիայի ազատության համար: