2016-ը բազմաբովանդակ և հիշվող է լինելու 

Ի՞նչ են հուշում աստղերը

Նյութական արժեքները, հաղթելու ցանկությունը, զգացմունքները բավարարելու որոշումները և հարմարավետության ձգտումը գլխավոր նպատակ են դառնալու: Միջազգային արենայում 2016-ն անհանգիստ է լինելու. դրական տեղաշարժերը դանդաղ են ընթանալու, բարեփոխումները` մեծ դժվարությամբ ու ցավագին, իսկ որոշ երկրներում արմատական փոփոխություններ կլինեն: Հնարավոր են քաղաքական ցնցումներ` ներքին բախումներ, ինչպես և` բնական աղետներ: Տարվա ընթացքում ոչ ոք չի ձանձրանա` ԶԼՄ-ներում կատարվելիք աղմկահարույց բացահայտումներից:

Ամենաէականը, թերևս, այն է, որ հասարակության շրջանում կաճի ձգտումը հոգևորի, հետաքրքրությունը` փիլիսոփայության և կրոնի հանդեպ:

Բիզնեսի համար տարին բավական դժվարին է լինելու. հաջողություն ձեռք կբերվի մեծագույն ջանքերի գնով: Մանր խոչընդոտները, անհամաձայնությունները, անակնկալ վերելքներն ու վայրէջքները կարող են մարդկանց հանել հավասարակշռությունից:Հարկ կլինի զսպել պոռթկումները, պահպանել հանդարտություն և համբերատար լինել:

Ցանկալի չէ 2016-ին պարտքերի մեջ խրվել, մեծ վարկեր վերցնել. դրանք մարելը, չափազանց դժվար է լինելու: Հարկավոր է չափավորել ախորժակը և խիստ զգուշավորությամբ ծախսեր կատարել:

Սիրային հարաբերությունները վերելք կապրեն, չնայած ոմանք չեն շտապի օրինականացնել իրենց կապը: Տարին շատ զույգերի համար կլինի զգացմունքները ճշգրտելու առիթ, և չի բացառվում, որ կավելանան ամուսնալուծությունները:

Իսկ ի՞նչ է խոստանում «կարմիր կապիկն» առանձին համաստեղություններին.

ԽՈՅԵՐ.Այն կարող է փոփոխություններ բերել ձեր մասնագիտական գործունեության մեջ. ոմանք կարող են փոխել իրենց զբաղմունքը և ավելի հեռանկարային աշխատանք գտնել: Սակայն ցանկացած գործունեության դեպքում անհրաժեշտ կլինի լրացուցիչ ջանքեր ներդնել` նպատակին հասնելու համար: Ընտանեկան կյանքում կտրուկ փոփոխություններ չեն սպասվում. եթե նույնիսկ ինչ-որ միջադեպեր էլ լինեն, դրանք ձեր օգտին «կաշխատեն»:

ՑՈՒԼԵՐ.Թեև կյանքը կընթանա ճիշտ ճանապարհով, սակայն ցանկալին ստանալու համար հարկ կլինի մեծ ճիգեր գործադրել: Տարին առանց դժվարությունների չի լինի, սակայն դրանք հաղթահարելը ձեզ կօգնի ավելի ուժեղ դառնալ և անգնահատելի փորձ ձեռք բերել: Անձնական կյանքը հիմնականում երջանիկ կլինի. մանավանդ այն դեպքում, եթե կոռեկտ ու հավատարիմ լինեք սիրած մարդուն:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.Հետաքրքիր մարդկանց հետ շփումները շատ Երկվորյակների կօգնեն ավելի հաջողակ ու փորձառու լինել: Գալիք տարում նրանք կձերբազատվեն բազմաթիվ մոլորություններից և պատրանքներից, որոնք հավատ են ներշնչել, թե մասնագիտական առաջընթացի կամ անձնական երջանկության են հասնելու: Այս կենդանակերպի հովանավորյալների մի մասի համար տարին կնշանավորվի ընտանիքի նոր անդամի ծնունդով:

ԽԵՑԳԵՏԻՆ.Չնայած աշխատանքում առկա մեծ դժվարություններին` ձեզանից շատերը հաջողության կհասնեն, ոմանք էլ` առաջընթաց կարձանագրեն: Գլխավորը համբերատար լինելն է և իրադարձություններն արհեստականորեն չարագացնելը: Տարվա սկզբին կարող են առողջական խնդիրներ ծագել` քրոնիկ հիվանդությունների հետ:

ԱՌՅՈՒԾՆԵՐ.Այս համաստեղության ներկայացուցիչների մեծ մասի համար տարին միանշանակ ու միապաղաղ չի անցնի. պարբերաբար կրկնվող անհաջողությունները կուղեկցվեն ակտիվության բարձրացմամբ: Հենց այդ ակտիվությունն էլ թույլ կտա վերականգնել բացթողումները: Կարևորը` չկորցնեք հավատը ձեր անձի հանդեպ: Առավել բարենպաստ ժամանակահատված կլինի աշունը:

ԿՈՒՅՍԵՐ.Տարվա առաջին կիսամյակում առաջընթացի, գործունեության ընդարձակման հնարավորություններ ի հայտ կգան: Սակայն դուք կարող եք ձեռքից բաց թողնել բարեպատեհ պահերը` ընտանիքի հոգսերով զբաղված լինելու պատճառով: Հավանական է նաև կորուստներ ունենաք` չարակամների գործողությունների հետևանքով: Ամռան կեսերից իրավիճակը կմեղմվի, թեև բոլոր խնդիրները լիովին չեն անհետանա:

ԿՇԵՌՔՆԵՐ.Տարին ճանաչում կպարգևի նրանց, ովքեր հաջողության են ձգտում հասարակական կյանքում: 2016-ի երկրորդ կիսամյակը բարեպատեհ է` գործունեութ յան ոլորտն ընդլայնելու, ուսման և աշխատանքային առաջընթացի համար: Անձնական կյանքում անակնկալներ են սպասվում ու գերազանցապես դրական բնույթի:

ԿԱՐԻՃՆԵՐ.Ձեր գլխավոր անհանգստությունը մտերիմների, սիրած մարդու հետ անհարթ հարաբերություններն են: Հիշեք, որ գարնանը ձեզ համար նպատակահար մար չէ ներդրումներ կատարել: Սակայն, բարեբախտաբար, տարվա 2-րդ կեսին նկատելիորեն կբարելավվի ձեր նյութական վիճակը, իսկ գործերը վերընթաց կապրեն:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Մինչև աշուն զգույշ եղեք ֆինանսական գործերում: Խուսափեք ցանկացած ռիսկից և ձեր միջոցները պաշտպանելու մեթոդներ որոնեք: Հնարավոր են անկումներ, սակայն չի կարելի կորցնել հավատը սեփական անձի նկատմամբ: Միշտ կենտրոնացած եղեք և համառորեն ջանացեք. դա կօգնի հաղթահարել դժվարին ժամանակները:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ.Գալիք տարին ձեզ համար լի է անակնկալներով: Որքան էլ փորձեք ամեն ինչ ծրագրել նախապես, միևնույն է` իրավիճակն ու հանգամանքները կխառնվեն ձեր կյանքին: Ընդ որում` թե´ մասնագիտական ոլորտում, թե´ անձնական կյանքում: Երկրորդ կիսամյակում հնարավոր են ֆինանսական տհաճություններ:

ՋՐՀՈՍՆԵՐ.Սպասվում են ինչպես վերընթաց թռիչքներ, այնպես էլ` անկումներ: Հնարավոր է` խռովեք ձեզ համար թանկարժեք մեկից: Տարին հարմար է ուսանելու, աշխատանքային առաջընթացի համար: Երկրորդ կիսամյակում աշխատասիրությունն ու պատասխանատվությունը կօգնեն լավ արդյունքների հասնել մասնագիտական ոլորտում: Առողջական խնդիրներ կծագեն, որոնք հեշտությամբ կհաղթահարեք:

ՁԿՆԵՐ.Տարեսկզբին գործերը տեղապտույտ կունենան ու կդանդաղեն, բայց հետո ամեն ինչ կընթանա ըստ ծրագրվածի: Հնարավոր են անուրախ ապրումներ` անձնական հարաբերությունների հետևանքով. սիրային գործերում հարկավոր է ծայրահեղ տակտով լինել: Ամբողջ տարվա ընթացքում կարող են ծագել ինքնազգացողության հետ կապված խնդիրներ: Կարող են նաև ի հայտ գալ մինչ այժմ չբացահայտված հիվանդություններ: