ՀՈՒՄՈՐ


Սրճարանում միայնակ նստած տղամարդուց մի աղջիկ պարտքով 300 դոլար է խնդրում:

- Անծանոթ մարդկանց ես փող չեմ տալիս,- ասում է տղամարդը:

- Ուրեմն ծանոթանանք. ես Սվետան եմ:

- Մամ, մինչև հարսանիքս կարո՞ղ եմ ուրիշ տղաների հետ քնել:

- Միայն մինչև հարսանիքդ կարող ես: Հետո ամուսինդ թույլ չի տա:

J

Կանայք կան, ովքեր շրջապատի տղամարդկանց երբեք չեն ստիպում տանջվել: Նրանք նախընտրում են ամբողջ կյանքում տանջել միայն մեկին: Այդ կանայք կոչվում են հավատարիմ տիկնայք:

Մերկասերների (նուդիստ) լողափում նայելով կանանց` ակամա ուզում ես մտովի հագցնել նրանց:

- Աբրամ, տես ի˜նչ սիրուն աղջիկներ են:

- Էդ քեզ համար են աղջիկներ. ինձ համար արդեն նրանք գեղեցիկ բնանկար են:

Հայտարարություն.

- Հարգելի կանայք, ձեր կյանքում սեքսի բացակայությունը ձեզ իրավունք չի տալիս բռնաբարել շրջապատի մարդկանց ուղեղները:

Գարշելի կանանց արդարացումը.

- Հայրս որդի էր երազում, բայց ծնվեցի ես: Ու հենց այդ պահից վարժվեցի խաթարել բոլոր տղամարդկանց ծրագրերը, հույսերն ու ցանկությունները:

- Աղջիկներ, այս տարին ամենահարմարն է` ամուսին ընտրելու: Չէ՞ որ 2015-ը Այծի ու Ոչխարի տարի է:

Նախկինում թախտին նստելով բախտին սպասելու փոխարեն` հիմա համակարգչի էկրանին են բախտ որոնում: