ԴՐՈՇԻ ՀԱՐՑՆ Է ՄՆԱՑԵԼ


«Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների վերնախավերում արդեն կայացած փաստ են համարում հիշյալ քաղուժերի նախընտրական դաշինքը: Այդ մասին, իհարկե, ավելի ուշ պաշտոնապես կհայտարարվի, բայց մինչ այդ «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները» որոշել են հանրապետության ամենահեռավոր ավաններում անգամ կուսակցական գրասենյակներ բացել, որոնք ավելի ուշ նախընտրական շտաբների կվերածվեն: Ֆինանսական հարցերում այս քաղուժերը դժվարություն ներ չունեն և իրենց մտերիմ շրջանակներում անկեղծանում են, թե նախքան ԱԺ ընտրություններն ընկած ժամանակահատվածի համար պահանջվող բոլոր ծախսերի համար անհրաժեշտ միջոցներ արդեն կան: Թե ի՞նչ անունով է հանդես գալու նոր տանդեմը` դեռևս չի որոշվել, բայց քաղաքական շրջանակներում արդեն կատակելով հայտարարում են, թե ճիշտ կլինի, որ այս քաղուժերի նախընտրական պաստառներում անպայման տեղ գտնի նաև Միացյալ Նահանգների դրոշը: