ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ`


Մարզերում իր ունեցած հանդիպումների ժամանակ Արթուր Բաղդասարյանը նորից է սկսել ընդդիմադիր ելույթներ ունենալ` իշխանություններին մեղադրելով առ այն, թե տնտեսությունը չեն կարողանում վերականգնել... Ասում են` նա նաև 2-րդ «ճակատ» է հարթում իր համար` մոսկովյան վերնախավին համոզելով իրեն ընդգրկել ՌԴ վստահելիների ցուցակում: Ինչպես տեղեկացրեցին մեր իրազեկ աղբյուրները, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը շուտով հեռանալու է իր պաշտոնից` իբրև թե նախապատրաստվելու ընտրություններին: Իրականում, գրեթե ոչինչ չանող ԱԽ քարտուղարը նպատակ ունի երևութականություն ստեղծելու, թե իր կուսակցությունը նորից վերադարձել է ընդդիմադիր դաշտ` այսպիսով դարձյալ վերածվելով «ժողովրդի բարեկամի»: Այսպես ՕԵԿ-ը կամենում է տեղեր գրավել ապագա խորհրդարանում, քանի որ այս կուսակցության առաջնորդներից շատերը խորհրդարանում լինելուց բացի` ուրիշ որևէ այլ աշխատանք չեն կարողանում անել...