Հետաքրքիր մանրամասներ


*1944-ին Կարմիր բանակը մտավ Ռումինիայի տարածք` այն գերմանացիներից ազատագրելու նպատակով: Սակայն ոչ նպաստավոր տեղանքն ու հակառակորդի դիմադրությունը գրեթե անհնար դարձրին առաջխաղացումը: Այնուամենայնիվ, ի զարմանս բոլորի` Ռումինիան ազատագրվեց առանց որևէ օժանդակության` սեփական ուժերով: Ռումինական Միխայ թագավորն, անսպասելի հարձակում գործելով, կարողացավ խուճապահար անել հակառակորդին: Այս բացառիկ հերոսության համար վերջինս Ստալինի կողմից պարգևատրվեց բարձրագույն պարգևով` «Հաղթանակի» շքանշանով: * Ալեքսանդր Մակեդոնացին ճանաչում էր իր 30 000 զինվորներից յուրաքանչյուրին: * Զինվորների երթի ժամանակ կարող է փլվել նույնիսկ ամենաամուր կամուրջը: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ կամրջի բնական հաճախությունը համընկնում է ներազդող ուժի (այս դեպքում զինվորների քայլքի) հաճախության հետ, առաջանում է ռեզոնանս: Պատմությանը հայտնի են նման դեպքեր: * Որպեսզի զինվորներին սովորեցնի տարբերել աջը ձախից, Պյոտր Առաջինը կարգադրեց նրանց ոտքերին խոտ և ծղոտ ամրացնել: Բավական էր հնչեր հրամնանը` խոտ, ծղոտ, և վաշտը շարժվում էր: Ընդհանրապես, շուրջ 300 տարի առաջ եվրոպական երկրներում աջ և ձախ հասկացությունների հետ հաշվի նստելը միայն չափազանց կիրթ մարդկանց մենաշնորհն էր: * Ճապոնական բանակի կրտսեր լեյտենանտ Օնոդա Հիրոն Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆիլիպինյան կղզիներից մեկում պարտիզանական շարժումը ղեկավարելու հրաման ստացավ: Սակայն 1944 թ. կորցրեց իր բոլոր զինվորներին, իսկ ինքը կարողացավ պատսպարվել ջունգլիներում: Նրան հայտնաբերեցին միայն 1974- ին` նույն կղզում: Օնոդա Հիրոն ջունգլիներից դուրս եկավ պատերազմից 29 տարի անց` իր զենք-զինամթերքով` մի քանի ձեռքի նռնակներով և սամուրայի թրով: