Նախաճաշն անպայման ինքդ կեր


Հենց այնպես չի ասված` «Նախաճաշն ինքդ կեր, ճաշը կիսիր ընկերոջդ հետ, ընթրիքդ տուր թշնամուդ»: Յուրաքանչյուր ազգ ու ժողովուրդ նախաճաշի հարցում ևս իր նախասիրություններն ունի, որոնցից մի քանիսին ծանոթանալով` գուցեև հետագայում կփորձենք օգտվել: Դիցուք, անգլիացիները նախաճաշին սիրում են ուտել վարսակի խյուս, թերխաշ ձու և թարմ պատրաստված թունդ թեյ: Ամերիկացիներն առավոտյան ավելի հաճախ նարնջի հյութ են խմում, ուտում են չորացած հացեղեն և ընկույզով կարագահաց, իսկ ֆրանսիացիների ավանդական ուտեստը կրուասաններն են` 1 գավաթ կաթով սուրճի հետ: Ամենաօգտակար նախաճաշը համարվում է անգլիականը¬ ամենաարագը` ամերիկյանը, ամենահամեղը` ֆրանսիականը: * Պուտինն իր օրը սկսում է շիլայով. ընդորում` միշտ տարբեր` վարսակի, բրնձի, հնդկաձավարի, որը պարունակում է. խոտբույսեր (բանջարեղեն)` էներգիա ձեռքբերելու, մրգեր` վիտամինների և կաթնամթերք` օրգանիզմը սպիտակուցներով ու հանքանյութերով ապահովելու համար: * Ամերիկյան գիտնականները եզրահանգել են, որ առավոտյան սնունդ ընդունող երեխաներն ու դեռահասներն անհամեմատ ավելի բարձր մտավոր ունակություններ են ցուցաբերում: * Ապացուցվել է, որ նախաճաշն ամրապնդում է դպրոցականների հիշողությունը և նպաստում նրանց առաջադիմությանը: * Ամենաթանկ նախաճաշը 2003 թ. մատուցվել է Շվեյցարիայում` աշխարհի ամենաբարձր լեռնային ռեստորանում: Հեքիաթային լեռնագագաթներով շրջապատված սառցադաշտի կենտրոնում միլիոնատերերի մի փոքրիկ խումբ օրն սկսել է 600.000 եվրո արժեցած նախաճաշով: * Վիճակագրությունը փաստում է. նախաճաշ չընդունած ավտոսիրողներն ավելի հաճախ են առավոտները ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից դառնում: * Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրն սկսել մեկ բաժակ ջրով, թեյով կամ հյութով: Հեղուկն օգնում է, որ մարմինն արթնանա, և մարսողությունը գործի: Անտեսել պետք չէ նաև կաթնամթերքը: * «Արտույտներին» (վաղ արթնացողներին) մասնագետները խորհուրդ են տալիս նախաճաշի ժամանակ հրաժարվել սուրճից. նրանց ավելի շատ կանաչ թեյ է պետք և հիմնավոր սնունդ: «Բու»¬երը (ուշ արթնացողները)` ճիշտ հակառակը. առավոտյան սուրճը կառույգացնի, որովհետև նրանց ախորժակը դեռ քնած է: «Բու»¬երի նախաճաշը պետք է թեթև լինի, բայց 1-2 ժամից` լավ սնվելու ամենահարմար պահն է: * Հռոմի Պապն առավոտյան հիմնականում պիցցա է ուտում: Եվ ոչ միայն առավոտյան. պիցցան նրա սեղանից անպակաս է նաև ճաշին ու ընթրիքին: * Օրը նարնջի հյութով սկսելն օգտակար ավանդույթ է եվրոպական շատ երկրներում ու Ամերիկայում: Հյութը C վիտամինի լավ պաշար է ապահովում` ողջ օրվա ընթացքում: * Հետաքրքիր փաստ են հիմնավորել բրազիլացի գիտնականները: Օրական առնվազն 3 խնձոր ուտողները կորցնում են ավելորդ քաշը: Խնձորը հարուստ է բջջանյութով և ջրով, ու այդ պատճառով ուրիշ սննդատեսակ քիչ է պահանջվում: * Ամենազանգվածային նախաճաշը կայացել է 1998 թ.` Դուբայում: Դրան մասնակցել է 13.797 մարդ: * Ըստ վիճակագիրների` ռուսաստանցիների շուրջ 15 %¬ը, իսկ գերմանացիների 25 %¬ը չեն նախաճաշում: * Ոմանք չեն նախաճաշում` նիհարելու նպատակով: Մինչդեռ կատարվում է հակառակը: Հիշեք` նախաճաշից հրաժարումն ավելի հաճախ հանգեցնում է ճարպակալման: * Ինչպես պնդում են շատ դիետոլոգներ` մեր տրամադրությունը, հիշողությունը, մտածողությունը կախված է մեր կերածից: Գիտնականները, օրինակ, զգուշացնում են, որ առավոտները քաղցր ուտելու դեպքում կտրուկ նվազում է օրգանիզմի ակտիվությունը, և մենք կորցնում ենք առույգությունը: * Երշիկեղենը, ձուն, ապուխտը մեծ քանակով խոլեստերին ու ճարպ են պարունակում: Դրանք դանդաղ են մարսվում, և ուղեղից արյան ետհոսք է տեղի ունենում` դանդաղեցնելով մտածողության ընթացքը: * Նախաճաշելուց առաջ, առնվազն 3 ժամ Մադոննան զբաղվում է յոգայով: Դրանից հետո ուտում է բանջարեղենի ապուր ու խմում որևէ բնական հյութ: Գայ Ռիչին, ի դեպ, նրան խնդրում է` գոնե մի քիչ չաղանալ: * Պարզվում է` առավոտյան անոթի` լիցքային վարժությունները հակացուցվում են: Եթե քաղցած վազում եք` օրգանիզմին սպառնում է շաքարի անբավարարություն, ինչն արգելակումների է հանգեցնում: * Որքան ավելի հարուստ է նախաճաշը, մարդն այնքան ավելի քիչ է ուտում օրվա ընթացքում: Առավոտները ցանկալի է սպիտակուցներով հագեցած սնունդը. այդ դեպքում ամբողջ օրը քաղց չեք զգա: * Պորտուգալական մի քաղաքի բնակիչները աշխարհի ամենամեծ նախաճաշն են արել: Շուրջ 10 ժամվա ընթացքում 25.000 մարդ օգտագործել է 10 տոննա կաթ և եգիպտացորենի «փաթիլների» 35 հազար փաթեթ: * Մասնագետները խորհուրդ են տալիս. ամենահամեղ ու ամենաօգտակար նախաճաշի դեպքում անգամ` չափը մի´ անցեք: Նախընտրելի են թեթև ուտեստները` շիլա, խնձոր, հյութ… այն ամենը, ինչը դյուրությամբ է մարսվում: Չի կարելի առավոտյան միս և ձուկ ուտել. դրանք ճաշին ավելի օգտակար են: