«Լուկյանովսկյան» դիետա. Տիմոշենկոյի առողջությունը վտանգված է


Ուկրաինայի էքս¬վարչապետուհու առողջական վիճակը մտահոգել է նույնիսկ երկրի Բարձրագույն ռադայի` մարդու իրավունքների հարցերով լիազոր Նինա Կարապաչևային: Անցյալ հանգստյան օրերին անակնկալ այցելելով Լուկյանովսկի կալանավայր, նա սոսկում է ապրել: 5-7 կգ նիհարած Տիմոշենկոն ի վիճակի չի եղել ինքնուրույն վեր կենալ մահճակալից: Այդ վիճակում անգամ քննիչները շարունակում են հարցաքննել նրան: Այս երևույթն անօրինական որակելով, օմբուդսմենը, սակայն, չի խոսել նրա մարմնին գոյացած 15 սանտիմետրանոց կապտուկների մասին: Արնազեղումների մասին չեն իմացել «Բատկովշչին»¬ի մամլո ծառայությունում, իսկ նրա փաստաբանն արտասահման` գործուղման է մեկնել: Ավելի ստույգ` մեկնել է Բրյուսել` եվրոպական պատգամավորնե րին պատմելու իրավիճակի մասին: Բժիշկները կարծում են, որ սարսափելի այդ կապտուկները կարող են ոչ ճիշտ սննդի կամ վատ արյան շրջանառության հետևանք լինել: Խկ¬ն էլ իր հերթին դրանց առաջացման 5 հնարավոր պատճառ է նշել` հետևյալ ենթատեքստով` - Եթե բացառենք, որ քաղաքական գործչին ծեծում են, ապա նրա այդ վիճակի հիմնական պատճառները կարող են լինել. սննդի փոփոխությունը (այս ընթացքում նրան միայն կարտոֆիլ ու ծովատառեխ են տալիս), անոթների դյուրաբեկության մեծացումը (վիտամինների պակասից), արյան բաղադրության վատթարացումը (գերազանցապես` որոշ դեղամիջոցների տևական օգտագործումից), ոչ ճիշտ ֆիզիկական բեռնվածությունից (չէ՞ որ նրան բանտախցից զբոսանքների չեն հանում) և հորմոնալ խախտումներից: