Թրամպը ռուսաստանյան օլիգարխ է

ՈՒՄ ՄԱՍԻՆ` ԻՆՉՊԵՍ

- Թրամպի իրական խնդիրն այն չէ, որ նա համակրում է ռուսաստանցի օլիգարխներին, այլ այն, որ նա ինքը ռուսաստանյան օլիգարխ է` չնայած ամերիկացի է,- The WΖshington Post-ում գրել է Էնն Էփլբաումը և պարզաբանել.

- Այս ասելով ես նկատի չունեմ, որ Թրամպը ձկնկիթ է ուտում կամ զվարճանում մոսկովյան գիշերային ակումբներում. չնայած որքան ինձ հայտնի է` այդ ամենն առկա են: Բայց ավելի ճիշտ` նա ռուսական ոճի օլիգարխ է` մեծահարուստ, ով ձգտում է բիզնեսը միավորել քաղաքականության հետ և բացարձակ ցինիկ վերաբերմունք ունի թե´ մեկ, թե մյուսի նկատմամբ:

Թրամպի հանդեպ նման վերաբերմունքը փոքր-ինչ ավելի խորը արմատներ ունի:

Լրագրողուհու փաստարկմամբ` նրա ընկերության նախկին ղեկավարը` Փոլ Մանաֆորտը (այժմ` թոշակառու), ամեն տեսակի օլիգարխների և խաբեբաների օգնել է` իշխանության գալու: Նույնիսկ Ուկրաինայում աջակցել է Վիկտոր Յանոկովիչին, ով կրակեց ցուցարարների վրա և ի վերջո փախավ երկրից: Եվ, Էփլբաումի կարծիքով, Թրամպը ձգտում է նույն գործելաոճին, որով Մանաֆորտը գործում էր Ուկրաինայում` էթնիկական դժգոհություններ հրահրել, խաղալ մարդկանց վախի վրա և հասարակության մեջ ատելություն սերմանել` խաթարելով ժողովրդավարության հանդեպ հավատը: