1007 ռոբոտների պարահանդես


Հա, նրանք ամեն ինչ կարող են անել մարդկանց փոխարեն` պարել, մեքենա վարել… Երևի միայն ինքնուրույն բազմանալ չեն կարող: Չնայած` ինչ էլ անեն, միայն մարդկանց հրահանգավորված ծրագրերով կարող են:

Ինչ վերաբերում է Չինաստանում կազմակերպված 1007 ռոբոտների այս պարահանդեսին, շտապենք ասել, որ այն միանգամից գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Եվ հետաքրքիրն այն է, որ այս հսկա համույթի պարը կառավարվել է ընդամենը 1 բջջային հեռախոսով: