Թութանհամոնի դաշույնը


Ի՞նչ նյութից է այն պատրաստված եղել` հայտնի չէ. Երկիր մոլորակում այն հայտնի չէ: Այս մասին հայտարարել են այդ իրը մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկած գիտնականները:

Թութանհամոնի դամբարանում հայտնաբերված դաշույնը ձուլված է ոչ երկրային ծագման նյութից (հաղորդել է ՏՏՍՍ-ը):

Փորձաքննության մասնակիցներից մեկը` Թուրինի պոլիտեխնիկական ինստիտուտի ֆիզիկայի պրոֆեսոր Ֆրանչեսկո Պորչելլին նշել է, որ մումիայի փաթթոցում հայտնաբերված 35 սանտիմետրանոց շեղբը մեծ բանավեճեր է հարուցել:

Դաշույնը շատ ավելի վաղ էր հայտնաբերվել` 1925 թ.` քարադագաղը բացելուց հետո, որի պարունակության զննությունը հետաձգվել կամ երկարաձգվել է մինչև մեր օրերը:

- Հին Եգիպտոսում չափազանց քիչ էին երկաթյա իրերը, և երկաթը ոսկուց ավելի թանկ էր գնահատվում: Հավանական չէ, որ ավելի վաղ ոչ մեկը չի ուսումնասիրել այդ ձուլվածքը,- ասել է Պորչելլին:

Թերևս ուսումնասիրել են, բայց չե՞ն բարձրաձայնել, թե՞ նրանք էլ չեն հասկացել, որ դաշույնն ինչ-որ այլ` Երկիր մոլորակում չհայտնաբերված նյութից է: