Աղբարկղը նետելու փոխարեն


Դանիացի վերամշակողների մի խումբ Անգլիայում սննդի պատվիրման նոր հավելված է ներկայացրել` Too Good to Go անվամբ: Հիմա բոլոր ցանկացողները կարող են օգտվել դրանից (տեղեկացրել է The indeΘendent-ը):

Հետաքրքրվողներին տրամադրվում են ամենաբազմազան առաջարկություններ` ամենատարբեր նպատակների համար: Այս կերպ թեթևացնում են նրանց կենցաղային հոգսերը:

Դանիացու նոր ծրագիրը հնարավորություն է տալիս նաև սնունդ պատվիրել` լոնդոնյան ռեստորաններից: Ընդ որում` ամենացածր գներով: Շուտ փչացող խորտիկները, որոնք ռեստորանների տերերը չեն կարող հրամցնել իրենց հաճախորդներին և ստիպված դեն են նետելու, Too Good to Go-ն 3-5 դոլարով կմատուցի իր ծառայութ յունից օգտվողներին:

Հաշվարկներ կան, որ Մեծ Բրիտանիայի սուպերմարկետները տարեկան 360 միլիոն պատրաստի սննդամթերք են նետում աղբարկղը: Մինչդեռ այդ սննդամթերքը հնարավոր է իրացնել` ցածր գներով այն վաճառելով բնակչության անապահով խավերին: (24 SMI):