ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆԻ ՆՅԱՐԴԵՐՆ ԷԼ ՉԴԻՄԱՑԱՆ


 

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը երկար ժամանակ քաղաքականությունից էր խոսում` երբեք ուշադրություն չդարձնելով մեդիա և մշակութային իրողություններին: Բայց ահա քաղաքագետի նյարդերը չդիմացան ու արտահայտվեց «Դժվար ապրուստ» սերիալի մասին: Եվ ոչ միայն նրա.

- Երբեք սերիալներ չեմ նայել: Քիչ առաջ ալիքները փոխելիս` պատահաբար կանգ առա ու մի երկու րոպե նայեցի «Դժվար ապրուստ» կոչվող այդ խայտառակությունը: Մեր հասարակության մեջ հաջողված ու այս կամ այն չափով երջանիկ ընտանիքներն ավելի շատ են, քան «դժվարները»: Էլի ու էլի զարմանում եմ. մի՞թե այդ սցենարիստ կոչվածներին հետաքրքիր չեն հաջողված ընտանիքների պատմությունները: Օդից վերցրած դժբախտությունների մի շարան են թխել ու ամբողջ հասարակությանը նստացրել սադո-մազոխիզմի ասեղի վրա: Ամոթ է, էլի: Եթե սցենարիստները պրոբլեմ ունեն, թող գնան բուժվելու: Ծայրից ծայր լացուկոծ ու ողբ է:

Լավ է, որ անգամ քաղաքական գործիչներն են խոսում այս մասին, սակայն հիշյալ սերիալի սցենարիստը, պարզ-վում է, թքած ունի բոլորի կարծիքի վրա, հիմա էլ ինչ-որ Մերի հերոսուհու է տարել հիվանդանոց, մյուս հերոսուհուն էլ բանտ նստեցրել: Նշենք, որ այս սերիալում սցենարական ինտրիգները կամ բանտում են ծավալվում, կամ` հիվանդանոցում: