ՄԱՆԵՎՐՈՒՄ Է


Հավաստի տեղեկություններով` Ռ. Քոչարյանն այս օրերին ամառային արձակուրդը համատեղում է քաղաքական առումով օգտակար հանդիպումների հետ: Երկրորդ նախագահը տարբեր եվրոպական երկրներում հանդիպումներ է ունենում հայկական դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ` անելիքները հստակեցնելու նպատակով: Մինչ եվրոպական ուղևորությունները, Ռ. Քոչարյանը վերջնականապես լուծել է նաև նախկին արտգործնախարար Վ. Օսկանյանից քաղաքական աջակցություն ստանալու հարցը: Վերջինիս ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամն առաջիկայում համապատասխան սոցհարցումներ է կազմակերպելու, ինչպես նաև թերթ է հրապարակելու: «Սիվիլիթաս» պրոքոչարյանական քարոզչությունն ավելի մեծ ծավալով համացանցում է կազմակերպվելու: Այսուհանդերձ, չի բացառվում, որ Վ. Օսկանյանի նախաձեռնություններն անիմաստ դառնան, և Ռ. Քոչարյանն առաջիկայում վերջնականապես որոշի քաղաքականություն չվերադառնալ` պահպանելով երիտասարդ թոշակառուի կարգավիճակը: