ՍԵՐԳՈՋԱՆ-Ը ՆՈՐԻՑ Է ՈՒԶՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԴԱՌՆԱԼ


Նախկին ՕԵԿ-ական ու ՀՀ նախագահի նախկին խորհրդական, հիմա էլ Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը վերջին շրջանում չափազանց ակտիվացել է, բուռն հասարակական գործունեություն է վարում իր հարազատ Լոռու մարզում` կամենալով պատգամավոր դառնալու հող նախապատրաստել: Ամեն տեղ երևալու նրա կիրքն օրավուր նոր «փաստեր» է արձանագրում: Այսպես, օրերս Լոռու մարզի Մոտկոր բնակավայրում Հրանտ Մաթևոսյանի արձանի բացման արարողության ծրագրում նախատեսված չէր նրա ելույթը, բայց նա հայտնվեց, ի զարմանս բոլորի, մոտեցավ խոսափողին, բացման խոսք ասաց ու դարձավ միջոցառման կարգադրիչը... Կազմակերպիչները զարմացած էին, ելույթի իրավունքից զրկվածները` զայրացած, բայց այդ ամենը Սերգո Երիցյանի պետքը չէր. կարևորը սկիզբ առած ընտրարշավն է...