Հա՞ որ...


Ոստիկանադատախազական համակարգը բացառիկ շաբաթ ամփոփեց. տարբեր պաշտոններ զբաղեցնող երեք աշխատակից անհասկանալի ու հավանաբար երբևէ չբացահայտվելիք պատճառներով ինքնասպանություն գործեցին: Ընդամենը մի քանի շաբաթ առաջ էլ «Եռաբլուր» պանթեոնում դարձյալ համակարգը ներկայացնող ոչ փոքր պաշտոնյայի դիակ էր հայտնաբերվել, ով նույնպես, գրություն թողնելով, խնդրել էր տեղի ունեցածի համար որևէ մեկին չմեղադրել... Իհարկե, հազիվ թե երբևէ պարզ դառնա` այս ամենը նույն շղթայի տարբեր օղակնե՞ր են, թե՞ իրար հետ ընդհանրապես կապ չունեցող ողբերգական միջադեպեր: Ամեն դեպքում, նեխած¬փտած լինելու մասին ճշմարտանման որակումները չընդունող ու փոխարենն ինքն իր գովքն անող ոստիկանության ղեկավարությունը ավելի քան մտահոգիչ այս դեպքերից պետք է որ նոր եզրահանգումներ անի: Մի՞թե համակարգում անհավասարակշիռ մարդիկ են աշխատում, ովքեր նույնիսկ իրենց կյանքը չեն խնայում (էլ ո˜ւր մնաց` անպաշտպան մարդկանց աջակցելը): Մի՞թե այսպիսիներին է վստահված մշտապես պայթյունավտանգ հասարակական անդորրը պահպանելու ավելի քան պատասխանատու գործառույթը: Մի՞թե համակարգում առկա ներքին հակասություններն այնքան շատ են, որ հաղթահարելն անհնար է և ինքնասպանությունն է մնում միակ ելքը: Ինչո՞ւ է Ալիկ Սերգեյիչն այդչափ խուսափում հրաժարական ներկայացնել... Միգուցե առաջին դեմքով է պայմանավորված: Մանավանդ արդեն կայացածության նշաններ ցուցաբերող մեր երկրում որքանո՞վ է արդարացված նոր կայացող պաշտոնյաների գոյությունը: Ձուկը գլխի՞ց չի հոտում