Շնորհալի եղջյուրավորը


Շարունակելով ռնգեղջյուրների թեման, CպչՏՊվя.ua¬ն պատմել է ամերիկյան Ինդիանա նահանգի Մեսկեր կենդանաբանական այգում ապրող Մեչիի մասին: Մեչիի եղջյուրը մեծ չէ, և կենդանին դրանով նախընտրում է նկարել: Այս ռնգեղջյուրի նկարներն այնքան տպավորիչ են, որ ոմանք նմանեցնում են Պաբլո Պիկասոյի կտավներին: Մեսկերում նա հայտվել է 3 տարի առաջ: Մեչիի մորը սպանել են որսագողերը: Ռնգեղջյուրը նկարել սկսել է ձմռան երկար ամիսներին, երբ չէր կարող լողանալ ավազանում ու պառկել արևի տակ: Երևի շա˜տ է տխրել կենդանին, և այգու ծառայողները մտածել են, թե ինչպես բարձրացնեն նրա տրամադրությունը: Ու նրան ներկեր են տվել: Մեչիի առաջին կտավը բնական «նատյուրմորտ» է եղել. մռութը ներկերի մեջ թաթախելուց հետո նա հոտոտել է կտավին ամրացված բանանը, կարտոֆիլն ու գազարը: Չորքոտանի նկարիչն արդեն տասնյակ կտավներ է «երկնել», որոնք վաճառվում են մոտակա խանութում: Վաճառքից գոյացած գումարներն ուղղվում են կենդանաբանական այգիներում ապրող ռնգեղջյուրներին պահելուն և վայրի բնության մեջ եղածների պաշտպանությանը: