Հայաստանը խաղասեղան չէ, որի վրա «ղումար» խաղան


Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցը միշտ էլ եղել և մնում է քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, բանավեճի անսպառ աղբյուր, տարաբնույթ տեսակետների բախում առաջացնող առանցքային հիմնախնդիր: Պատահական չէ, որ վերլուծա բանները հաճախ են ընկնում ծայրահեղությունների մեջ և ՀՀ ներքաղաքական կյանքի գրեթե բոլոր զարգացումներն ու գործընթացները պայմանավորում դրսի ազդեցություններով, թելադրանքով կամ նույնիսկ պարտադրանքով: Աստիճանաբար այս երևույթը դառնում է կաղապարված մտածելակերպ, բացառություն չընդունող աքսիոմ: Կամա թե ակամա հանրությանը ներարկվում է շատ վտանգավոր գաղափար, թե մեր երկրում մեզանից ոչինչ կախված չէ, ամեն ինչ վճռվում է դրսում` գերտերությունների կամքով ու ցանկությամբ: Սույն մտայնությունը ընդգրկել է ՀՀ ամբողջ քաղաքական դաշտը` վարակի պես տարածվելով ու խորանալով: Այսօր արդեն հայրենի ընդդիմադիրները չեն էլ փորձում հակաճառել կամ ժխտել, որ իրենց գրեթե անգործունեությունը պայմանավորված է սպասողական վիճակով. այսինքն, թե ինչպիսի ազդակներ կստանան Արևմուտքից կամ Ռուսաստանից: Ազդակներն ուշանում են. դե, նրանք էլ ստիպված են համբերատար սպասել ու սպասել: Միամտություն կլինի կարծել, թե իշխանությունները անտարբեր են գերտերությունների դիրքորոշում ների հանդեպ: Հակառակը` նրանք նույնքան և ավելի շահագրգիռ են դրսի համակրանքը շահելու հարցում, քանի որ դա խիստ անհրաժեշտ է ոչ միայն (գուցե ոչ այնքան) անձնական շահերի և իշխանությունը չկորցնելու տեսակետից, որքան պետության բնականոն զարգացման ընթացքը չվտանգելու պատասխանատվության առումով: Բոլոր դեպքերում մի քանի խիստ կարևոր հարցեր պահանջում են պատասխաններ: 1) Արդյո՞ք Հայաստանի ապագան ամբողջովին կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից, և ինչ-որ բան փոխելու դերակատարության առումով պետության հնարավորությունները խիստ սահմանափակ են կամ ընդհանրապես գոյություն չունեն: 2) Արդյո՞ք ճիշտ արտաքին քաղաքական կուրս են ընտրել այդ ոլորտի պատասխանատուները: 3) Նկատի առնվե՞լ են աշխարհում կատարվելիք բոլոր հնարավոր շրջադարձերը, որոնցից յուրաքանչյուրի դեպքում արտաքին քաղաքական կուրսի փոփոխման անհրաժեշտություն կարող է առաջանալ: Այլ խոսքով, մենք ունե՞նք ցանկացած անսպասելի մարտահրա վեր դիմագրավելու քիչ թե շատ պատրաստի դեղատոմսեր: Ծայրահեղությունների մեջ չընկնելու դեպքում առաջին հարցի պատասխանը դժվար չէ գտնել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհն այսօր դարձել է խիստ փոխկապակցված, արտաքին ազդեցություններից զերծ չի կարող մնալ և ոչ մի երկիր, նույնիսկ` զարգացած ները: Անցումային փուլը դեռ չհաղթահարած Հայաստանն այս առումով եղել և մնում է խիստ խոցելի: Սակայն բացարձականացնել դրսի գործոնի ֆակտորը, նշանակում է հաշտվել դատապարտված լինելու հանգամանքին, հարազատ երկրիդ ճակատագիրը հանձնել բախտախաղի, ստանձնել կողմնակի դիտորդի դեր` գիշեր ու զօր աղոթելով, որ գերտերությունների շահերի բախման արդյունքում պատահաբար հայտնվես ոչ թե պարտվողի, այլ գոնե տանուլ չտվողի կարգավիճակում: Նույնիսկ փոքր պետությունները ճկուն, հեռատես, հավասարակշռված քաղաքականություն վարելու դեպքում ունեցել են և ունեն սեփական ճակատագիրը սեփական կամքով տնօրինելու, դրսի բացասական ազդեցությունները նվազագույնի հասցնելու հնարավորություն: Ինչ վերաբերում է իշխանությունների որդեգրած և առ այսօր կիրառվող փոխլրացման արտաքին քաղաքականությանը, ապա, որքան էլ աջից ու ձախից քննադատություններ հնչեն, միևնույն է, արդարությունը պահանջում է փաստել, որ այն խոշոր հաշվով նկատելի ձախողում ների չի հանգեցրել: Այլ հարց է, որ ընդդիմադիրները, ելնելով սեփական շահերից, մշտապես փորձում են գերտերություններին «շիրա տալ» ընդդեմ իշխանությունների` թե իբր վերջիններս երկդիմի խաղեր են տալիս` պարբերաբար «քցելով» մերթ Արևմուտքին, մերթ Ռուսաստանին: Սակայն գերտերությունները «կուտը չեն ուտում», ինչից էլ կարելի է եզրակացնել, որ իշխանություններին, այնուամենայնիվ հաջողվում է համադրել Ռուսաստան-Արևմուտք շահերը` խույս տալով վերջիններիս միջև եղած հակասությունների բացասական հետևանքներից: Սակայն, ինչպես վերը նշեցինք, աշխարհաքաղաքական զարգացումները կարող են այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Հայաստանի համար այլևս անհնար լինի շարունակել փոխլրացման արտաքին քաղաքականությունը: Հենց այստեղ է, որ երկիրը կհայտնվի խիստ վտանգավոր իրադրության առջև: Այդպիսի վիճակ կարող է առաջանալ Ռուսաստան-ԱՄՆ, ԱՄՆ-Իրան հարաբերությունների ծայրահեղ սրման պարագայում: Թե° ԱՄՆ-ը, թե° Ռուսաստանը Հայաստանից կպահանջեն հստակ դիրքորոշում: Երկուսի շահերը համատեղելը անհնարին կլինի, հետևաբար իշխանությունները կկանգնեն շատ դժվարին երկընտրանքի առջև. կամ պարտադրված ընդառաջել ՆԱՏՕ-ի շահերին, կամ, խիստ վատթարացնելով հարաբերությունները Արևմուտքի հետ, դեմքով (այս անգամ ոչ պրոֆիլով) շրջվել դեպի Ռուսաստան: Երկու տարբերակներն էլ հղի են անկանխատեսելի, նույնիսկ ճակատագրական հետևանքներով: «Կամ-կամի» մատնանշված երկու դեպքերում էլ իշխանություններն արդեն իսկ պետք է ունենան գերտերությունների կրունկի տակ չընկնելու պատրաստի սցենարներ: Այլապես հետո կարող է իսկապես ուշ լինել:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ