ՌԴ հասարակական բարձրագույն շքանշան`


Ամենայն Հայոց Կաթողիկոսին Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի նախագահ Գեորգի Տրապեզնիկովին: Հանդիպման ընթացքում պրն. Տրապեզնիկովը Նորին Սրբությանը հանձնեց «Հայրենյաց հպարտություն» ռուսական բարեգործական հիմնադրամի կողմից Վեհափառ Հայրապետին շնորհված ՌԴ հասարակական բարձրագույն պարգև «Ռուսաստանի հպարտություն» ոսկե շքանշանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսին շքանշանը տրվել է ի գնահատություն աշխարհի ժողովուրդների հոգեւոր միավորման գործում ունեցած ավանդի, հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման, ինչպես նաև խաղաղարարական գործունեության համար: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Մայր Աթոռ Ս. Էջմիածին Տեղեկատվական Համակարգ Մեծագույն սիրով «Ավանգարդը» միանում է Վեհափառ Հայրապետի ծննդյան հոբելյանի առիթով հնչած բոլոր շնորհավորանքներին և մաղթում տևական ու արգասավոր գահակալություն, առողջություն ու կորով` ի փառս մեր ազգի քրիստոնյա և հանուն ճշմարիտ հավատքի անաղարտության: Երևանի գլխավոր հատակագիծը իրացման փուլում Մայրաքաղաքի գլխավոր հատակագծի մի շարք խնդիրների իրացման մեջ գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն առանձնաց նում է երկուսը: Կենտրոն համայնքի գոտևորման նախագիծ. այս ծրագրի համար հայտարարված մրցույթը շահել է Երևաննախագիծը: Ս. Դանիելյանի ներկայացմամբ այս ծրագիրն առանձնապես կարևոր է, քանի որ այն լուծում է քաղաքաշինական մի շարք հարցեր: Մասնավորապես Կենտրոն համայնքում կարևորվելու է բակային տարածքների բարեկարգումը: Երկու բակերի վերակառուցման նախագծերն արդեն պատրաստ են: Քաղաքապետարանի բարեհաճությանն արժանացած բակային «արտոնյալ» տարածքներից մեկը Կինոյի տան հետնամասն է, մյուսը Աբովյան փողոցի` «Զեփյուռ» սրահի շենքի և հարակից շենքերի բակային տարածքը: Քաղաքային իշխանություններն այս պարագայում մի նորամուծություն են մտցրել` նշված ծրագրերի իրականացման մեջ նախատեսվում է բնակիչների հնարավոր մասնակցությունը: «Ինչպե՞ս կարող է արտահայտվել այն»,- հարցրինք քաղաքի գլխավոր ճարտարապետին: «Այս առումով նախագծային որոշ առաջարկներ կան: Բակի բնակիչներն իրենք կարող են համախմբվելու ձևը գտնելով` իրականացնել կամ զուտ բարեկարգման, կամ ստորգետնյա ուրբանիզացման աշխատանքներ»: Ըստ բանախոսի, սա բիզնես ծրագիր է, որ կարող է իրականանալ կամոքն բնակիչների: Երևանյան շատ բակեր լցված են ավտոտնակներով: Ավտոտնակները դարձել են երևանյան բակերի պերճանքն ու թշվառությունը: Հանուն մեր երեխաների վաղվա օրվա ու նրանց համար բարեկեցություն ստեղծելու մոլուցքի մեջ էլ խաղահրապարակ ու խաղավայր, ազատ կամ կանաչ տարածք չթողեցինք, կառուցեցինք ու կառուցապատեցինք: Ինչքան բակեր կան, ուր երեխան բառացիորեն ոտք դնելու տեղ չունի: Բայց երեխայի այսօրվա խաղալն ի՞նչ կարևոր է: Կարևորը նրա համար վաղվա գարաժ հետ գցելն է: Քաղաքային իշխանություններն էլ` «ջանին մուննաթ». ինչքան ուզում ես կառուցիր, միայն «իմ թրի տակով անցիր»: Եվ հիմա բակերի բարեկարգման ու կառուցապատման մասին այդպիսի մտահոգությամբ ու կարևորություն տալով խոսելը, մեղմ ասած, ուշացած չէ՞: Տեսնենք բնակիչները սինթեզվող ծրագրերից որի՞ շուրջ կհամախմբվեն: Կենտրոնի գոտեվորումն ինքնանպատա՞կ է Քաղաքային իշխանությունների համոզմամբ` փոքր կենտրոնն արդեն չի կարող իր վրա քաղաքաշինական գործառույթներ վերցնել: Մյուս կողմից` մեծանում է միջազգային կառույցների հետաքրքրությունը երևանյան իրենց ներկայացուցչությունները կամ բիզնեսը կենտրոնում հիմնելու ուղղությամբ: Նման տարածքներ ունենալը Երևանի համար օրախնդիր է: Եվ ինչպես Անգլիայում «ոչխարները կերան մարդկանց», այնպես էլ Երևանում սրճարանները «կերան» տարածքները: Սամվել Դանիելյանը նույնպես այդ կարծիքին է: «Այո°, այդպիսի խտությունը ցանկալի խտություն չէ»: Սակայն, ըստ նրա, կգա ժամանակը, մրցակցությունը շատերին դուրս կմղի, և սրճարանների թիվը կնվազի: Նման կանխատեսման համար գլխավոր ճարտարապետը հիմք ունի. «Շատ սրճարաններ արդեն հաճախորդի պակաս ունեն, և վաղ թե ուշ դրանք կփակվեն»: Այնպես որ նոր տարածքներ, նոր հողահատկացումներ և... փողի վրա նստած քաղաքապետարան: Հերթը գիտությանը հասավ Ոլորտի կանոնակարգման ևս մի փորձ Հայաստանում գիտական ինստիտուտների թիվն աճել է, գիտնականների թիվը` կրճատվել: 5-6 հազար գիտնականներով շուրջ 200 գիտական հաստատություն ենք պահում: Գիտության ոլորտն, ահա, ամփոփ ձևով ներկայացնող նման իրավիճակը վաղուց «հայցում էր» ոլորտի պատասխանատուների ուշադրությու նը: Որ գիտության կառավարման համակարգը մեզանում կարգավորման անհետաձգելի անհրաժեշտություն ունի, դրանում երկրորդ կարծիք չկա: Երկրի անկախացումից հետո նման փորձ կատարվել է և° 1990-ին, և° 1998-ին, սակայն արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ահա և գիտական ոլորտը բարեփոխելու երրորդ փորձը: Համապատասխան հանձնաժողովի համապատասխան ուսումնասիրություններից հետո բարեփոխումների հայեցակարգը կներկայացվի հանրային կարծիքի դատին: Հայեցակարգի նախագիծն առայժմ արժանացել է Կառավարության հավանությանը: Ընթացիկ և առաջիկա տարում հստակեցվելու-սահմանվելու են սկզբունքային հիմնախնդիրները: Դրան կհաջորդի ֆինանսական աղբյուրների հստակեցումը: Բոլոր քայլերի վերջնարդյունքը, ինչպես դա տեղի է ունենում քաղաքակիրթ երկրներում, գիտության հիմնադրամի գաղափարին մոտենալն է: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նման հիմնադրամի ստեղծումը գիտության ոլորտի կառավարման միասնական համակարգի ձևավորման ու հաստատման, ինչպես նաև կենսունակության երաշխիք է: Ծերացող հասարակություն Ծերացած գիտություն Բուհերի, մանավանդ պետական, դասախոսական կազմում մեծ տեղ են զբաղեցնում տարիքն առած կամ լավագույն դեպքում միջին տարիքի մասնագետները: Երիտասարդ գիտնականներին, ովքեր մտել են սերնդափոխության հորձանուտ, պատկերավոր ասած, մատների վրա կարելի է հաշվել: Հերթափոխը հանձնողներ չկան: Ընդունողներ` նույնպես: Ծերացող հասարակություն ենք, քիչ է, ծերացած գիտական ներուժով էլ գիտություն ենք զարգացնում: Եթե դասախոսական կազմը դիտարկենք որպես գիտական ներուժը վերարտադրող, այսպես ասած, միջոց, ընդ որում` կարևոր միջոց, ապա հասկանալի կդառնա հասարակության (ավա՜ղ, ոչ համակարգի կամ ոլորտի պատասխանատուների` գոնե առայժմ) մտահոգությունը գիտության այսօրինակ վերարտադրման կապակցությամբ: ՀՀ կրթության և գիտության նախարարը համամիտ է այս դիտարկմանը: Ավելին, ըստ նրա, գիտության ծերացումը տիրում է ամենուր: Ակադեմիայից սկսած:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ