Պահանջվում են բարոյական պաշտոնյաներ


Իր բազմաթիվ առավելությունների հետ մեկտեղ, փաստորեն նաև ընտանեսեր երկիր է Չինաստանը: Եվ պաշտոնատար այն աձինք, ովքեր արտաամուսնական սիրային կապեր կունենան` կհեռացվեն աշխատանքից ու կվտարվեն Կոմունիստական կուսակցությունից:

Պետական ծառայողների վարքին հետևել հանձնարարվել է երկրի հեգեմոն կուսակցության` Չինաստանի կոմկուսի` կարգապահության ստուգիչ կենտրոնական հանձնաժողովին: Այս մասին տեղեկացրել է ChinΖ DΖily պարբերականը:

Հետաքրքրական է, որ այս որոշումն ընդունվել և իրականացվելու է կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարի շրջանակներում: Տրամաբանությունը շատ պարզ է, գուցեև պարզունակ. սիրուհիներ պահելու համար շատ պաշտոնյաներ կաշառք են վերցնում (նշել է թերթը):

Համացանցում պարբերաբար հայտնվում են կուսակցական պաշտոնյաների ու նրանց սիրուհիների տեսապատկերները: Այդ հոլովակները սովորաբար տեղադրում են կանայք` սիրեկաններից բաժանվելուց հետո: Իրենց լքած տղամարդուց վրեժ լուծելով հանդերձ, նրանք նաև օգնում են ոստիկանությանը` հայտնաբերելու իշխանության կոռումպացված ներկայացուցիչներին:

Միայն այս կիսամյակում` հունիսի սկզբից ի վեր, իրենց օրինական կանանց դավաճանող արդեն 6 բարձրաստիճան պաշտոնյա է մերկացվել: Օրինակ, պարզվել է, որ Լուի Ջիժունը «բազմաժանր» սիրեկան է. նա 18 սիրուհի է ունեցել` արտիստուհիներ, բուժքույրեր և ուղեկցորդուհիներ: Իհարկե, ռեկորդային այս ցուցանիշով նա` Ցզյանսուն զիջում է երբեմնի շինվարչության պետ Սյույա Ցիյաոյին, ով 2001 թ. դատապարտվել էր կաշառակերության համար. էս անկշտումը 146 սիրուհի էր ունեցել: