ԽՈՇՈՐՆԵՐԸ ԽՈՇՈՐԱՆՈՒՄ ԵՆ


Այս տարվա առաջին չորս ամիսներին ավելացել են ոչ միայն խոշոր հարկատուների եկամուտները, այլև նրանց կողմից վճարված հարկերը: Առաջատար 440 տնտեսվարողները հունվար¬ապրիլ ամիսներին վճարել են հանրապետությունում հավաքագրված հարկերի ավելի քան 60 տոկոսը: Հակառակ դրական ցուցանիշին` նշված թիվն ակամա հիմնավորել է պնդումները, որ երկրի տնտեսությունը մի քանի հարյուր մարդու ձեռքում է կենտրոնացած: Ընդ որում, խոշորներին հաջողվել է «փայլել»` արտահանման ծավալների կտրուկ աճի հաշվին: Նախորդ տարվա համեմատ ներմուծումներն աճել են 21 տոկոսով, մինչդեռ արտահանման նախկին ծավալները ոչ միայն չեն պահպանվել, այլև 2,6 տոկոսով նվազել են: