ՀԵՐՔՈՒՄԸ... ՀԵՐՔՎԵՑ


Դեռ մինչև վերջերս ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում էին, որ Ադրբեջանը Ռուսաստանից գնել է «Ֆավորիտ» տիպի զենիթահրթիռային երկու համակարգ: Ռուսաստանյան կողմը հանդես էր գալիս հերքումներով` հայտարարելով, թե ադրբեջանցիներն ապատեղեկատվություն են տարածում: Սակայն ռուսաստանյան «Վեդեմոստի» պարբերականը հաստատեց իր իսկ կողմից հրապարակված փաստը, որ Ադրբեջանը «Ռոսօբորոնէքսպորտից» գնել է երկու համակարգ` յուրաքանչյուրի համար վճարելով 150 միլիոն դոլար: Նշենք, որ 1991 թվականից ի վեր ԱՊՀ տարածքում սա առաջին խոշորամասշտաբ համաձայնագիրն է, երբ միանվագ վճարվում է 300 միլիոն դոլար: Ռուսական կողմը, այլևս անզոր լինելով թաքցնել գործարքը, օրերս հայտարարեց դրա իսկության մասին: Ուշագրավ է, որ հերքումը հերքվում է` այսօր Կազանում կայանալիք հանդիպումից առաջ...